Հա

Համայնք

11/10/2018 - 09:40

Գերմանացի ուսուցիչների մէկ խումբ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

Երկուշաբթի, 8 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իր գրասենեակում ընդունեց գերմանացի մէկ խումբ ուսուցիչներ, որոնք յատուկ այցով ժամանել էին Թաւրիզ:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 8 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իր գրասենեակում ընդունեց գերմանացի մէկ խումբ ուսուցիչներ, որոնք յատուկ այցով ժամանել էին Թաւրիզ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը: 

Սրբազան Հայրը լայն ծանօթութիւն տւեց հիւրերին, Ատրպատականի հայոց թեմի պատմութեան եւ ներկայի մասին, յատկապէս ներկայացնելով մշակութային  այն կոթողները, որոնք համայն քրիստոնէութեան համար հպարտութեան առիթ են հանդիսանում: Քրիստոնէական հաւատքի հայոց սրտերում ցանքի պատմութեան ակնարկելով, Սրբազանը հայ ժողովրդի համար հոգեւոր ծննդավայր իբրեւ ներկայացրեց Սբ. Թադէի վանքը, անդրադառնալով նաեւ թեմի միւս կարեւոր սրբավայրերին՝ Սբ. Ստեփանոս նախավկայի վանքի եւ Ծործորի մշակութային արժէքներին:

Հարց-պատասխանի բաժին եւս տեղի ունեցաւ հանդիպման աւարտին, երբ այցելուները ուղղութիւն խնդրեցին Սրբազան Հօրից, յառաջիկայ օրերին թեմի պատմական վայրերը այցելելուց առաջ: Յայտնենք, որ խմբին մաս է կազմում գերմանացի գեղանկարիչ Մարկոս Էնդլերը, որը իր շրջագայութեան աւարտին, Թաւրիզում, Ազգային առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում ցուցահանդէս է տալու, սոյն այցի ընթացքում իր ստեղծագործած գծանկարների հաւաքածոն ներկայացնելով, կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան վարչութեամբ, եւ հովանաւորութեամբ առաջնորդ Սրբազանին եւ Թեմական խորհրդին: Նշենք նաեւ, որ Սրբազան հօր հետ հանդիպման ընթացքում, արւեստագէտ Էնդլերը կարճ միջոցում նկարեց նաեւ առաջնորդ Սրբազանին դիմապատկերը, որը նաեւ ցուցադրւելու է Թաւրիզում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։