Հա

Համայնք

14/10/2018 - 09:50

Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Արւեստասէր բազմութիւնը լցրեր էր սրահը, որոնց շարքերում Թաւրիզի հոգեւոր հովիւը, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, թաւրիզահայ Միութիւնների անդամներ եւ համալսարանականներ: Արւեստագէտը ինք բացումը կատարեց յատուկ խօսքով, ներկայացնելով վերջին մէկ շաբաթւայ ընթացքում իր ստեղծագործած աշխատանքները, օգտւելով Ատրպատական կատարած իր այցից: Նա շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդին, հիւրընկալութեան համար, ինչպէս նաեւ Թաւրիզի հայ համալսարանականների միութիւնից, սոյն ցուցահանդէսի կազմակերպման առիթով. ««Պատուհան» խորագրեցի իմ այս ցուցահանդէսը, ասաց նա, որովհետեւ իմ հայեցողութեան պատուհանից նայեցի Ատրպատականի կեանքին եւ գծագրեցի այնպէս՝ ինչպէս որ ես տեսայ այս երկրի կեանքը», ասաց նա եւ իբրեւ վերջաբան, Թաւրիզում գրած իր մէկ բանաստեղծութիւնը կարդաց գերմաներէն լեզւով, որ պատկերաւոր ոճով ներկայացնում էր քաղաքի առօրեան:

Իւրայատուկ ոճով, արագ եւ շատ վարպետօրէն գծանկարուած ածխամատիտի պատկերները ներկայացնում էին դէմքեր եւ վայրեր, վերջին շաբաթւայ ընթացքում, Էնդլերի Ատրպատականում տեսած անձերից եւ հայկականութեան հետ առնչւած սրբավայրերից: Նկարւած անձերի մէջ կային ծանօթներ եւ պատահական մարդիկ, անցորդներ, իսկ վայրերից՝ մեզ ծանօթ սրբավայրեր, տեսարժան վայրեր, ինչպէս նաեւ կառոյցներում եղած աննշմարելի մանրամասնութիւններ: Դրանցից էին այն պատուհանները, որոնք նա նշմարել էր Սբ. Ստեփանոսի աշտարակներից մէկուն, Սբ. Թադէի վանքի վանական խուցերից մէկուն, ինչպէս նաեւ Հովւի մատուռի ճակատում, նեղլիկ բայց խորհրդաւոր, որոնցով նա անւանել էր իր անհատական ցուցահանդէսը:

Ապա, առաջնորդ Սրբազանը հրաւիրւեց իր գնահատանքի խօսքը ուղղելու այս առիթով: Սրբազանը բարձր գնահատեց արւեստագէտին, որ կարողացել էր այսքան կարճ ժամանակում շուրջ քառասուն գծանկարներ ստեղծագործել: Ապա, նա գնահատեց նաեւ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութիւնը, որ դարձեալ շատ կարճ միջոցում յաջողել էր կազմակերպել սոյն ցուցահանդէսը:

Սրբազանը անդրադառնալով ներկայացւած գործերի բնոյթին, վերնագրից վերցրեց խորհուրդը, ասելով որ «Պատուհան»-ը երկիմաստ գաղափար ունի. «Դրանից կարող ես դուրս նայել եւ ներս: Այսօր, Էնդլերը մեր «Պատուհան»-ից ներս նայեց, ու տեսաւ մեր թեմի արժէքները, որոնք մենք երբեմն չենք նկատում: Այսօրւայ այս ցուցահանդէսը ինքնին վկայութիւն է այս մասին, որ ազգեր, իրարու մշակոյթը փոխադարձաբար ճանաչելով, աւելի հարստանում են»,- ասաց նա:

Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կողմից մատուցւած հիւրասիրութեան ընթացքում, ներկաները առիթ ունեցան նայելու արւեստի գործերին, ինչպէս նաեւ ծանօթանալու արւեստագէտին հետ: Նոյն միջոցում արւեստագէտ Էնդլեր, ընդամէնի մի քանի րոպէում նկարեց Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի եւ նոյն խորհրդի անդամ եւ «Ոսկանեան» սրահի ազնւանուն բարերար՝ Համազասպ Ոսկանեանի պատկերները, գնահատւելով բոլոր ներկաների կողմից: Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կողմից մատուցւած հիւրասիրութեան ընթացքում, ներկաները առիթ ունեցան նայելու արւեստի գործերին, ինչպէս նաեւ ծանօթանալու արւեստագէտին հետ: Նոյն միջոցում արւեստագէտ Էնդլեր, ընդամէնի մի քանի րոպէում նկարեց Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի եւ նոյն խորհրդի անդամ եւ «Ոսկանեան» սրահի ազնւանուն բարերար՝ Համազասպ Ոսկանեանի պատկերները, գնահատւելով բոլոր ներկաների կողմից:

Յարակից լուրեր

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

  • Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում
    Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում

    Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

  • Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում
    Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

    Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։