Հա

Համայնք

14/10/2018 - 14:20

Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

«alikonline.ir» - Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ժամերգութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հայոց ազգային դպրոցի տեսչութիւնը, հոգաբարձութիւնը, ուսուցչական կազմը եւ ծնողական խորհուրդը, ծնողները, ինչպէս նաեւ աշակերտութիւնը, որոնց հետ միասին Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի սաները, առաջնորդութեամբ իրենց ուսուցչական կազմին եւ ներկայութեամբ Հ.Օ.Մ.-ի վարչութեան:

Ժամերգութեան աւարտին կատարւեց հաւաքական խոստովանանք եւ ապա բոլոր ներկաները հաղորդւեցին մեր Տիրոջ սուրբ մարմնով եւ արեամբ:

Առաջնորդ Սրբազանը այս առիթով տւեց իր պատգամը, մանուկների յատուկ ոճով ներկայացնելով Հայոց գրերի գիւտի եզակի հրաշքը, Սբ. Մաշտոցի մեծութիւնը, Սբ. Սահակի հայրական գուրգորւանքը եւ Վռամշապուհ արքայի պալատական հովանաւորութիւնը այս մեծ գործի հանդէպ:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, սկսւեց Թարգմանչաց յիշատակին նւիրւած հանդիսութիւն, կազմակերպութեամբ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի տեսչութեան:

Հայոց ոսկեղնիկ լեզւի ներբողական արտասանութիւններով եւ գիւտին փառքը պատմող հոգեթով տողերով հանդէս եկան Նարէ Բուդաղեան, Յարութ Մկրտիչեան, Արին Ասատրեան եւ Էրեբունի Մարգարեան, իսկ Թարգմանչաց ժամանակաշրջանի պատմութեան անցքերը ներկայացրեց Նարէ Սայադեան: Նա քաղաքական կացութիւնը ներկայացրեց Հայաստանում, որի հետեւանքով այն դժւարին դրութիւնը, որը յուսահատութեան էր մատնել հայ ժողովրդին: Անյուսութեան մէջ յոյսի արեգակ Հայոց այբուբենի գիւտը, Նարէ Սայադեան բացատրեց իբրեւ փրկութեան միջոց, որը անցեալ դարերի ընթացքում մեր ժողովուրդը դարձրեց տոկուն եւ անխորտակելի:

Հայ մշակոյթի հզօր տօնով, իւրաքանչիւր տարեմուտին սպառազինւող Հայ աշակերտութիւնը, վերանորոգւած հայեցիութեամբ վերադարձաւ Հայ դպրոց, ներշնչւելով Թարգմանիչ Սուրբ վարդապետների աստւածատուր շնորհքից եւ կատարած հսկայածաւալ գործից:

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/community/azerbaijan-provinces/item/50193-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId03f032ba33

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը
    Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը

    Հինգշաբթի 9 մայիս 2019-ի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութիւնը լսեց Ատրպատականի հայոց թեմի պատրաստած նախագիծը, իր գործունէութեան յառաջիկայ տարիների գծով:

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 3 մայիս 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»-ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի չորրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

  • Հրդեհ՝ Թաւրիզի պատմական շուկայում
    Հրդեհ՝ Թաւրիզի պատմական շուկայում

    Երէկ՝ ուշ երեկոյեան, Ժամը 23:00-ի սահմաններում հրդեհ է բռնկւել Թաւրիզի պատմական շուկայում:

  • Գնդ. Էմիլ Յակոբեանի «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» կոթողային գրքի շնորհանդէսը Թաւրիզում
    Գնդ. Էմիլ Յակոբեանի «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» կոթողային գրքի շնորհանդէսը Թաւրիզում

    Չորեքշաբթի 1 մայիս 2019-ի երեկոյեան, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, եւ նախաձեռնութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան ու համագործակցութեամբ Թաւրիզի հայոց ազգային դպրոցների տեսչութեան, Թաւրիզի ազգային «Թամարեան» դպրոցի շէնքի յարկի տակ տեղի ունեցաւ հանգուցեալ գնդապետ՝ ճրտ. Էմիլ Յակոբեանի հեղինակած «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» գրքի շնորհանդէսը, մասնակցութեամբ մեծ թւով թաւրիզահայերի եւ նոյն դպրոցի վաստակաւոր ուսուցիչ-ուսուցչուհիների։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Կիրակի, 5 մայիս 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լիբանան, Անթիլիասի Մայրավանքում 7-10 մայիսին մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգ. Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Միացեալ զոյգ ժողովներին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։