Հա

Համայնք

16/10/2018 - 11:40

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

«alikonline.ir» - Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ազգային Ընդհ. ժողովի կողմից ընտրւած զոյգ Մարմինները՝ Կրօնական եւ Քաղաքական ժողովները, ընդ. նախագահութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ, իբրեւ Կաթողիկոսութեան գործադիր վարչութիւն, նաեւ գումարում են լիակատար միացեալ ժողով, մեր եկեղեցու եւ թեմերի կեանքի առընչւած խնդիրների լուծման համար: Սոյն նիստերի ընթացքում քննարկւում են Ազգ. ընդհ. Ժողովից բխած առաջարկների գործադրութեան հնարաւորութիւնները, ի խնդիր մեր ազգի ու եկեղեցու առաւել պայծառութեան եւ բարգաւաճման:

Ժողովական աշխատանքների աւարտին, կիրակի, 21 հոկտեմբերին, առաջնորդ Սրբազանը Ատրպատականի հայոց թեմի անունից ներկայ է գտնւելու Վեհափառ Հայրապետի քահանայագործութեան յիսնամեակի առիթով տեղի ունենալիք պաշտօնական բոլոր հանդիսութիւններին, սկսած Նորին Սրբութեան ձեռամբ մատուցւած Հայրապետական սուրբ պատարագից, Անթիլիասի Մայրավանքի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում:

Առաջնորդ Սրբազանը Թաւրիզ է վերադառնալու յառաջիկայ շաբաթ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։