Հա

Համայնք

31/10/2018 - 13:00

Թաւրիզահայ գեղանկարիչների մեծարանք՝ Թաւրիզում

Հոկտեմբերի 27-ին Թաւրիզի «Արւեստի եւ մշակոյթի» կենտրոնում բացւել է Ատրպատականի գեղանկարիչների, այդ թւում՝ թաւրիզահայ հանրայայտ գեղանկարիչների դիմապատկերների ցուցահանդէսը:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 27-ին Թաւրիզի «Արւեստի եւ մշակոյթի» կենտրոնում բացւել է Ատրպատականի գեղանկարիչների, այդ թւում՝ թաւրիզահայ հանրայայտ գեղանկարիչների դիմապատկերների ցուցահանդէսը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ցուցահանդէսը, Թաւրիզի քաղաքապետարանի հովանաւորութեամբ, նախաձեռնել եւ կազմակերպել է բեմադրիչ-արւեստաբան Վահաբ Նեժադին:

Ատրպատականի գեղանկարիչների շարքում մեծարւել են նաեւ թաւրիզահայ հանրայայտ գեղանկարիչներ Գրիգոր Վահրամեանը, Մարուսիա Վահրամեանը եւ Աշոտ Բաբայեան (բոլորն էլ յանգուցեալ), ինչպէս նաեւ վարպետ գեղանկարիչ Վահրամ Վահրամեանը, ում վերապահւած է եղել նաեւ ցուցահանդէսի բացման պատիւը:

Միջոցառմանը ելոյթ ունեցած բոլոր բանախօսները դրւատանքով են արտայայտւել հայ անւանի արւեստագէտների վերաբերեալ, բարին յիշելով հանգուցեալների մասին, իսկ նորանոր յաջողութիւններ մաղթելով իրենց գործը շարունակող արւեստագէտների համար:

Թաւրիզիահայութեան փոքրիկ համայնքի սահմաններից դուրս տեղի ունեցած սոյն մշակութային ձեռնարկը, որտեղ նաեւ յիշատակւել ու մեծարւել են կենդանի եւ մահացած հայ արւեստագէտներ, պատիւ է թաւրիզահայութեան համար:

Յարակից լուրեր

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում
    Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

    Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

  • «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում
    «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին՝ Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական հոգեթով արարողութիւնների ցուցակում իր մասնաւոր տեղով ու բարոյական խոր դասով յայտնի է Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյեան ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած «Տասն կուսանաց»-ի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնած, լապտեր իրենց ձեռքին: Աղջիկներից հինգը խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն կոյսերին, իսկ միւս հինգը՝ յիմար կոյսերին:

  • Միջինքի աւանդական հաւաքոյթը Թաւրիզում Եկեղեցիների Խնամակալ մարմնի կազմակերպութեամբ
    Միջինքի աւանդական հաւաքոյթը Թաւրիզում Եկեղեցիների Խնամակալ մարմնի կազմակերպութեամբ

    Հինգաբթի, 11 ապրիլ 2019 թ.-ին, երեկոյեան ժամը 8:30-ին, կազմակերպութեամբ Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի, տեղի ունեցաւ Միջինքի աւանդական հաւաքոյթը, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

  • Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի «Տաթեւ» պարախումբը տարեկան գեղեցիկ ելոյթով տօնեց իր հնգամեակը
    Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի «Տաթեւ» պարախումբը տարեկան գեղեցիկ ելոյթով տօնեց իր հնգամեակը

    «Տաթեւ»-ը արդէն տօնում է իր հիմնադրութեան հնգամեակը, բարձր հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան, գեղարւեստական ղեկավարութեամբ Կարինէ Մանուչերեանի: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։