Հա

Համայնք

03/01/2019 - 10:30

Նոր տարւայ անդրանիկ ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատականի հայոց թեմում՝ ապրող մեր ժողովրդի զաւակները, երկուշաբթի, 31 դեկտեմբեր 2018-ի գիշերւայ ժամը տասներկուսին նոր տարին դիմաւորելուց յետոյ, երեքշաբթի 1 յունւար 2019-ին շտապեցին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու սուրբ պատարագի մասնակցութեամբ սկսելու իրենց տարին:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմում՝ ապրող մեր ժողովրդի զաւակները, երկուշաբթի, 31 դեկտեմբեր 2018-ի գիշերւայ ժամը տասներկուսին նոր տարին դիմաւորելուց յետոյ, երեքշաբթի 1 յունւար 2019-ին շտապեցին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու սուրբ պատարագի մասնակցութեամբ սկսելու իրենց տարին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Սբ. Սարգիս եկեղեցում, երեկոյեան ժամը 6-ին ս. պատարագին հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իսկ պատարագը մատոյց՝ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Ուրմիայի Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում ս. պատարագը մատոյց՝ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

Թաւրիզում, յընթացս սուրբ պատարագի թեմակալ առաջնորդը իր պատգամը յղեց թեմում ապրող համայն հայութեան: Նա շնորհաւորելուց յետոյ բոլոր ժողովրդին, Նոր Տարւայ առիթով, անդրադարձաւ օրւայ աւետարանից քաղւած այգու մշակների առակին, ցանկապատւած այգին նկարագրելով իբրեւ մարդկային սահմանափակ կեանքը, որտեղ տնկեց Աստւած բոլոր մարդկանց, իբրեւ պտղատու ծառեր, որոնք իրենց համար սահմանւած ժամանակի ընթացքում պէտք է պտուղ տան:

Ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ հաւաքական խոստովանանք եւ բարեպաշտ ժողովուրդը հաղորդւեց մեր Տիրոջ սուրբ մարմնով եւ արեամբ: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Թաւրիզում եւ Ուրմիայում, Ատրպատականի հայոց թեմի զաւակները աղօթքով մասնակցեցին մատուցւած ս. պատարագներին, աստւածային օրհնութիւն եւ առաջնորդութիւն հայցելով իրենց յառաջիկայ կեանքի համար, որը բացւում է 2019 տարեթւով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը
    Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը

    Հինգշաբթի 9 մայիս 2019-ի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութիւնը լսեց Ատրպատականի հայոց թեմի պատրաստած նախագիծը, իր գործունէութեան յառաջիկայ տարիների գծով:

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 3 մայիս 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»-ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի չորրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

  • Հրդեհ՝ Թաւրիզի պատմական շուկայում
    Հրդեհ՝ Թաւրիզի պատմական շուկայում

    Երէկ՝ ուշ երեկոյեան, Ժամը 23:00-ի սահմաններում հրդեհ է բռնկւել Թաւրիզի պատմական շուկայում:

  • Գնդ. Էմիլ Յակոբեանի «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» կոթողային գրքի շնորհանդէսը Թաւրիզում
    Գնդ. Էմիլ Յակոբեանի «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» կոթողային գրքի շնորհանդէսը Թաւրիզում

    Չորեքշաբթի 1 մայիս 2019-ի երեկոյեան, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, եւ նախաձեռնութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան ու համագործակցութեամբ Թաւրիզի հայոց ազգային դպրոցների տեսչութեան, Թաւրիզի ազգային «Թամարեան» դպրոցի շէնքի յարկի տակ տեղի ունեցաւ հանգուցեալ գնդապետ՝ ճրտ. Էմիլ Յակոբեանի հեղինակած «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» գրքի շնորհանդէսը, մասնակցութեամբ մեծ թւով թաւրիզահայերի եւ նոյն դպրոցի վաստակաւոր ուսուցիչ-ուսուցչուհիների։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Կիրակի, 5 մայիս 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լիբանան, Անթիլիասի Մայրավանքում 7-10 մայիսին մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգ. Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Միացեալ զոյգ ժողովներին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։