Հա

Համայնք

03/01/2019 - 10:40

Ատրպատականի հայոց թեմի ազգ. առաջնորդարանի պաշտօնէութեան Ամանորի շնորհաւորանքը

Ամանորի առիթով տրւած միօրեայ արձակուրդից վերադարձին, Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը, տարեմուտը շնորհաւորելու համար հաւաքաբար ներկայացաւ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանին, գլխաւորութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի:

«alikonline.ir» - Ամանորի առիթով տրւած միօրեայ արձակուրդից վերադարձին, Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը, տարեմուտը շնորհաւորելու համար հաւաքաբար ներկայացաւ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանին, գլխաւորութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի: Շնորհաւորանքի այցին միացաւ նաեւ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Սոյն հանդիպման մասնակցում էին նաեւ Թեմական խորհրդի ատենադպիր Գագիկ Ջորջեանը եւ առաջնորդարանի գլխաւոր ճարտարապետը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հայրը իր շնորհաւորական խօսքը ուղղեց պաշտօնէութեան, որը այնքան ջանադիր կատարում է իր աշխատանքը, ամէնօրեայ դրութեամբ եւ կանոնաւորաբար կազմակերպելով Ազգային առաջնորդարանի գործունէութիւնը. «Դուք էք մեր ձեռքերը, որոնցով կարողանում ենք յառաջ տանել ազգային մեր կեանքը այս թեմում: Ազգային ժողովականութիւնը իր կարեւոր ներդրումն է ունենում, բնականաբար, սակայն ամէնօրեայ աշխատանքը առաջնորդարանից ներս, ձեր պարտաճանաչ ներկայութեան շնորհիւ է իրականանում, որի համար յայտնում ենք մեր գնահատանքը»,- ասաց Սրբազան, գնահատելով իւրաքանչիւր պաշտօնեայի բծախնդիր եւ պատասխանատու գործը Ատրպատականի հայոց հոգեւոր կենտրոնում:

Ապա, տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքին, ուրախ մթնոլորտում շարունակւեց շինիչ զրոյցը, ծրագրելով յառաջիկայ տարւայ համար նախատեսւած մէկ շարք աշխատանքներ:

Յարակից լուրեր

  • Համբարձման տօնի հանդիսաւոր ս. պատարագ՝ Մարալանի Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռում
    Համբարձման տօնի հանդիսաւոր ս. պատարագ՝ Մարալանի Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռում

    Հինգշաբթի, 30 նայիս 2019 թ.-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ թաղամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռի սրբազան կամարների ներքոյ:

  • Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը
    Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը

    Հինգշաբթի 9 մայիս 2019-ի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութիւնը լսեց Ատրպատականի հայոց թեմի պատրաստած նախագիծը, իր գործունէութեան յառաջիկայ տարիների գծով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Կիրակի, 5 մայիս 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լիբանան, Անթիլիասի Մայրավանքում 7-10 մայիսին մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգ. Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Միացեալ զոյգ ժողովներին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի:

  • Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում
    Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում

    Կիրակի, 28 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, Ուրմիայի ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի:

  • Սբ. Զատկւայ պատարագ Ռահւայի Սբ. Աստւածածին հնադարեայ եկեղեցում
    Սբ. Զատկւայ պատարագ Ռահւայի Սբ. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

    Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի յաջորդող ուրբաթ օրը, 26 ապրիլ 2019-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ժամանեց Ուրմիայի Ռահւա գիւղը, եւ եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց գիւղի հնադարեայ Սբ. Աստւածածին եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։