Հա

Համայնք

14/01/2019 - 11:30

Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

«alikonline.ir» - Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ս. պատարագին ներկայ էին հաւատացեալներ Ռահւա եւ Գեարդաբադ գիւղերից եւ Ուրմիա քաղաքից, ինչպէս նաեւ Թաւրիզից: Առաջնորդ Սրբազան Հօր ընկերակցում էր Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեան, ինչպէս նաեւ մէկ խումբ թաւրիզահայ հաւատացեալներ:

Առաջնորդ Սրբազանը «Հայր Մեր»-ից առաջ իր պատգամը տալով, Աստծուց վախենալու դրդապատճառների գլխաւորագոյնին՝ մարդկային մեղքերին անդրադարձաւ. «Յիսուսի ծննդեան պահին, երկնային մարմիններին՝ հրեշտակներին տեսնելով, Աւետարանիչը ասում է որ հովիւները սաստիկ վախեցան: Դա նախաքրիստոնէական շրջանի մարդկութեան վախն է խորհրդանշում, երբ փրկութեան կարօտ էին մարդիկ: Իսկ այժմ, Քրիստոսի աշխարհ գալուց աւելի քան երկու հա-զար տարիներ յետոյ, մենք այլեւս վախ չունենք, բացի մեր մեղքերի պատճառով զգացւած վախից: Սակայն այն եւս կը փարատւի, երբ ամբողջական հաւատքով զղջանք մեր գործած յանցանքների համար եւ ապաւինենք Փրկչին»,- ասաց Սրբազանը: Նա գնահատեց գիւղի հոգաբարձութեանը, Խնամակալ կանանց մարմնին, ինչպէս նաեւ գիւղում բնակւող հաւատացեալ ժողովրդին, որոնք Աստծու տան հանդէպ նախանձախնդրութեամբ, միշտ հոգատար են Սբ. Աստւածածին եկեղեցու պայծառութեան եւ բարեկարգութեան:

Ջրօրհնէքից առաջ, Կարէն Մկրտիչեանը գիւղի հոգաբարձութեան անունից յայտարարեց օրւայ խաչքաւորի անունը՝ փոքրիկն Էմիլ Ասատրեան, որի փոխարէն նրա մեծ հայրը՝ Վազգէն Աղասարեանը կատարեց խաչքաւորի պաշտօնը: Նա նոր առողջացած լինելով իր հիւանդութիւնից, խորը յուզմունքով եւ հոգեկան մեծ բաւարարութեամբ կանգնեց սուրբ խորանի առջեւ, իր ձեռքին պահելով օրհնւած ջրից դուրս բերւած խաչը:

Սբ. պատարագից անմիջապէս յետոյ, առաջնորդ Սրբազանը իր ընկերակիցներով այցելութիւն տւեց հայոց եկեղեցու հարեւանութեան մէջ գտնւող ասորական Սբ. Գէորգ եկեղեցին, որտեղ կատարեց Կանոնական աղօթք:

Ապա Հայ եւ Ասորական եկեղեցիների հոգաբարձութեան կողմից, Համօ Մկրտիչեան եւ Նաթօ Չարլու, միասնաբար պաշտօնական ճաշկերոյթ տւեցին, իրենց տների դռներն ու իրենց սրտերը լայն բացելով հաւատացեալների դիմաց: Սրբազան Հայրը իր բարձր գնահատանքը յայտնեց նրանց, մաղթելով որ նորածին Փրկիչը օրհնի նրանց ընտանիքներն ու գիւղի համայն Հայ եւ Ասորի բնակչութեանը:

Եկեղեցու հոգաբարձութեան կազմակերպութեամբ ամէն տարի Սուրբծննդեան յաջորդող շաբաթների ընթացքում, Ռահւա գիւղում տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնը առիթ է հանդիսանում մէկ անգամ եւս ողջունելու մեր Տիրոջ եւ Փրկչի Սուրբ Ծնունդը եւ Մկրտութիւնը, ինչպէս նաեւ շնորհաւորելու հայոց Ամանորը:

Յարակից լուրեր

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Շահինշահրում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Շահինշահրում

    Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ ճրագալոյցի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, իսկ Ծննդեան տօնի առթիւ՝ կիրակի՝ յունւարի 6-ի առաւօտեան տեղի ունեցաւ ս. եւ անմահ պատարագ ու Ջրօրհնէքի կարգ՝ արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։ 

  • Այցելութիւն կռւի վիրաւոր՝ Սեմիկ Վարդանեանին
    Այցելութիւն կռւի վիրաւոր՝ Սեմիկ Վարդանեանին

    Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, յունւարի 7-ին, Սրբազան Պաշտպանութեան Թանգարանի (موزه دفاع مقدس) պատասխանատուները՝ դոկտ. Ջաֆարիի գլխաւորութեամբ, այցելեցին Ազատորդի՝ Սեմիկ Վարդանեանի բնակարան։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։