Հա

Համայնք

05/03/2019 - 10:00

Բուն Բարեկենդանի կիրակին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը քարոզեց Ուրմիայում

Կիրակի 3 մարտ 2019 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Արեւմտեան Ատրպատական, Բուն Բարեկենդանի եւ Մեծ պահոց առաջին կիրակի օրը աղօթակից լինելու ուրմիահայ հաւատացեալներին:

«alikonline.ir» - Կիրակի 3 մարտ 2019 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Արեւմտեան Ատրպատական, Բուն Բարեկենդանի եւ Մեծ պահոց առաջին կիրակի օրը աղօթակից լինելու ուրմիահայ հաւատացեալներին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հայրը եկեղեցու մուտքին դիմաւորւեց Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի եւ Գործակալական խորհրդի անդամների կողմից:

«Հայր մեր»-ից առաջ իր հոգեւոր պատգամը տալով, առաջնորդ Սրբազանը օրւայ ճաշու աւետարանում ներկայացւած չորս մարգարտեայ մտածումները մեկնաբանեց, բոլորը առնչելով այսօրւայ կեանքին: Ողորմածութեան, աղօթքի, ծոմապահութեան եւ ընչասիրութեան պատճառով մարդկային մեղանչումները, որոնք այնքան սերտօրէն աղերս ունեն Մեծ պահոց քառասնօրեայ ժամանակահատւածի հետ, Սրբազանը բացատրեց, ցոյց տալով ժամանակ առ ժամանակ քրիստպնայ հաւատացեալ մարդուն ինքնասրբագրութեան կարեւորութիւնը: Ողորմութեան ծածուկ արարք լինելու հանգամանքը, աղօթքին Աստծու եւ մարդու միջեւ երկխօսութեան ճշգրիտ ձեւը, ի ցոյց մարդկան կատարւած ծոմապահութեան անարդիւնաւէտութիւնը եւ երկնքի մէջ բարոյական գանձեր դիզելով հոգին փրկելու ձգտումը ներկայացնելով, Սրբազանը լուսաբանեց հաւատացեալներին, յատկապէս Մեծ պահոց հոգեւոր ճանապարհորդութեան համար ճամբի կարեւոր ցուցանակներ համարելով վերոյիշեալ չորս կէտերը. «Ուղենշային են այս չորսը, որոնք մեր Տէրը այսօր մեզնից իւրաքանչիւրի համար իբրեւ ճամբի ուղեցոյց է տալիս: Կատարածդ ողորմածութիւնը եթէ մարդկանց ներկայութեան անես, արդէն քո վարձը ստացար: Աղօթքդ իր ամբողջական զօրութիւնը կը յայտնի, երբ այն քո հոգու խորքից անկեղծ եւ շատ անձնական երկխօսութիւն լինի Նրա հետ: Միւս կողմից ցուցական ու ձեւական արտայայտութիւններով կատարւած ծոմապահութիւնը մարդկանց կարող է խաբել, բայց Աստծուն՝ երբեք: Ի վերջոյ ընչաքաղցութիւնը, այս աշխարհի վրայ գանձերի կուտակումը ոչ ոքի հոգին չի կարողացել փրկել: Մեր ունեցւածքը երաշխաւորագին չի կարող լինել մեզ համար այս կեանքի աւարտին», ասաց Սրբազանը նաեւ բացատրելով պահեցողութեան իսկական իմաստը, որը միայն ու միայն չի՛ սահմանափակւում կենդանական արտադրութիւններից հեռու մնալու սովորութեան շրջագծում:

Եկեղեցական արարողութեան աւարտին, առաջնորդ Սրբազանը հիւրասիրւեց Գործակալական խորհրդի կողմից, որի ընթացքում հանդիպում ունեցաւ հոգեւոր հովւին եւ պատգամաւորական ժողովի եւ Գործակալական խորհրդի եկեղեցում ներկայ անդամների հետ:

Յայտնենք որ նոյն օր, Թաւրիզում մատուցւած ս. պատարագի աւարտին, Կանանց խնամակալ մարմնի կողմից եւ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի ձեռամբ նիւթա-բարոյական նւէրներ ստացան եկեղեցւոյ տիրացու բարեշնորհ Վարդան սրկ. Տէր-Մարտիրոսեան, «Կոմիտաս» երգչախմբի խմբավար երաժիշտ Վարդան Վահրամեան եւ փորձավար դոկտ. Վարդան Սիմոնզ, իրենց անւանակոչութեան տօնի առիթով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

  • Եռօրեայ ուխտագնացութեան համար 65-րդ տարին լինելով, հայ ուխտաւորը բռնեց Ս. Թադէի վանքի հաւատքի ճանապարհը
    Եռօրեայ ուխտագնացութեան համար 65-րդ տարին լինելով, հայ ուխտաւորը բռնեց Ս. Թադէի վանքի հաւատքի ճանապարհը

    Բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, 65-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 25-27 յուլիս 2019-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։