Հա

Համայնք

07/04/2019 - 09:40

Դոկտ. Սեւանայ Դանղեանի մարզական նւաճումները

Ուրախութեամբ տեղեացել ենք, որ թաւրիզահայ դոկտ. Սեւանա Դանղեանը արձանագրել է փայլուն յաջողութիւն Իրանի մարզական բնագաւառում: Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջին անգամ Իրանում կազմակերպւած միջազգային մրցավարութեան բարձրակարգ դասընթացին, որը կազմակերպւել էր անգլերէն լեզւով եւ գրաւոր քննութեամբ, Հոնգ Կոնգից ներկայացած դասատուի եւ 19 թեկնածուների մասնակցութեամբ, 4 հոգի յաջողեցին անցկացնել սոյն քննութիւնը այդ թւում նաեւ դոկտ. Սեւանան, որոնք պիտի մասնակցեն փորձնական քննութեան 4 փուլերին:

Ուրախութեամբ տեղեացել ենք, որ թաւրիզահայ դոկտ. Սեւանա Դանղեանը արձանագրել է փայլուն յաջողութիւն Իրանի մարզական բնագաւառում: Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջին անգամ Իրանում կազմակերպւած միջազգային մրցավարութեան բարձրակարգ դասընթացին, որը կազմակերպւել էր անգլերէն լեզւով եւ գրաւոր քննութեամբ, Հոնգ Կոնգից ներկայացած դասատուի եւ 19 թեկնածուների մասնակցութեամբ, 4 հոգի յաջողեցին անցկացնել սոյն քննութիւնը այդ թւում նաեւ դոկտ. Սեւանան, որոնք պիտի մասնակցեն փորձնական քննութեան 4 փուլերին: Դոկտ. Սեւանան ներկայումս կրում է միջազգային մրցավարութեան սպիտակ կրծքանշան եւ փորձնական քննութիւններում յաջողելու դէպքում կը ստանայ կապոյտ կրծքանշան, որը միջազգային մրցավարութեան բարձրագոյն կարգն է եւ երկրի տարածքում սոյն կարգի միայն 3 մրցավարեր կան: Նա միաժամանակ սոյն քննութեան զուգահեռ ստացել է ազգային մակարդակի գլխաւոր մրցավարի աստիճան:

Հարկ է նշել որ դոկտ. Սեւանան ներկայումս անդամակցում է Ուրմիայի բժշկական համալսարանի սննդաբանութեան ամբիոնի ակադեմիական անձնակազմին ու նաեւ դասաւանդել է Թաւրիզի Սամա համալսարանում: Նա իր տարրական եւ ուղեցոյց կրթութիւնը ստացել է Թաւրիզի հայոց ազգային դպրոցում, իսկ միջնակարգը Թաւրիզի «Փարւին» պետական օրինակելի դպրոցում: Սննդաբանութեան բաքալորէաի եւ մագիստրատուրայի աստիճանները ստացել է Թաւրիզի Բժշկական համալսարանից, իսկ ասպիրանտուրան աւարտել է Ահւազի Ջոնդի Շափուր համալսարանում: Նա մարզական ասպարէզում պարապում է սեղանի թենիս, ունի սեղանի թենիսի մարզիչի առաջին կարգի վկայական, ինչպէս նաեւ մարմնամարզութեան մարզիչի վկայական. անդամակցում է Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի, Թաւրիզի Բժշկական համալսարանի եւ Թաւիզի Բժշկական խորհրդի սեղանի թենիսի մարզախմբերին: Միաժամանակ նա զբաղւում է լեռնագնացութեամբ ու ժայռամագլցմամբ եւ մինչ այժմ նւաճել է Արարատ, Արագած, Կազբեկ (Վրաստան), Դամաւանդ, Սաբալան եւ Ալամքուհ լեռների գագաթները, ինչպէս նաեւ Ալամքուհի ժայռապատը:

Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան
Հանրային կապի

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։