Հա

Համայնք

14/04/2019 - 10:40

Զատկական տօնավաճառ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

Ուրբաթ, 12 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, ժամը 8-ին, «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում պաշտօնական բացումը կատարւեց զատկական տօնավաճառի:

«alikonline.ir» - Ուրբաթ, 12 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, ժամը 8-ին, «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում պաշտօնական բացումը կատարւեց զատկական տօնավաճառի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թեմական խորհրդի եւ «Արարատ»-ի վարչութեան ընկերակցութեամբ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան կատարեց բացումը սոյն տօնավաճառի: Ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան զոյգ կազմերի ներկայացուցիչներ, թաւրիզահայ կեանքում գործող Կազմակերպութիւնների եւ Միութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Արարատականներ: Ձեռնարկը իւրաքանչիւր տարի Երէցների միութեան կողմից կազմակերպւում է, որի հասոյթը յատկացւում է մասնաճիւղի ծրագրերի իրագործման:

Առաջնորդ Սրբազանը շրջագայեց սրահում տեղադրւած ցուցադրասեղանների շուրջը, որտեղ զետեղւել էին զատկական զարդեր, ձեռային աշխատանքներ, քաղցրաւէնիքներ եւ պասկաներ, որոնք յատուկ են Սուրբ Զատկւայ տօնին:

Երիտասարդութեան իր մօտ հրաւիրող անկիւններից մէկը սրահում, սլաքախաղի անկիւնն էր, որտեղ հաւաքւել էին բոլորը, փորձելու իրենց բախտը, իրենց բախտը: Իսկ աւարտին տեղի ունեցաւ վիճակախաղ, որի շահող հանդիսացաւ Անէթ Բաղդասարեանը:

Տօնավաճառի ամբողջ ընթացքում ներկաները հիւրասիրւեցին, միաժամանակ վայելելով ընկերական մթնոլորտը: Նշենք, թէ տօնավաճառը եւ Թաւրիզի բոլոր Միութիւնների կողմից կազմակերպւած ձեռնարկները միշտ հանդիպման առիթ են հանդիսանում համայնքի զաւակների համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։