Հա

Համայնք

14/04/2019 - 10:30

Միջինքի աւանդական հաւաքոյթը Թաւրիզում Եկեղեցիների Խնամակալ մարմնի կազմակերպութեամբ

Հինգաբթի, 11 ապրիլ 2019 թ.-ին, երեկոյեան ժամը 8:30-ին, կազմակերպութեամբ Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի, տեղի ունեցաւ Միջինքի աւանդական հաւաքոյթը, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

«alikonline.ir» - Հինգաբթի, 11 ապրիլ 2019 թ.-ին, երեկոյեան ժամը 8:30-ին, կազմակերպութեամբ Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի, տեղի ունեցաւ Միջինքի աւանդական հաւաքոյթը, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի: Հաւաքոյթին ներկայ գտնւեցին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի կազմերը, թաւրիզահայ տարբեր միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, Խնամակալի անձնակազմը, ինչպէս նաեւ եկեղեցասէր ու ազգասէր թաւրիզահայեր: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Բացման խօսքը մարմնի անունից կատարեց Ռուզան Գրալեանը, բարի գալուստ մաղթելով բոլորին, ինչպէս նաեւ ընդգծելով Խնամակալ մարմնի իւրայատուկ առաքելութիւնը մեր եկեղեցու կեանքում: Օրւայ ձեռնարկի հանդիսավար Կարէն Սարգիսեան, իր հերթին, ողջունեց ներկաներին, շեշտելով եկեղեցու հանդէպ նրանց քաջալերական մասնակցութեան գովելի երեւոյթը:

Երեկոյթի ընթացքին ամփոփ բացատրական դասախօսութեամբ հանդէս եկաւ միութեան անդամուհիներից Լուսիկ Դանղեանը, ներկայացնելով ընդհանրապէս Քառասնորդաց պահեցողութեան ու յատկապէս դրա Միջինքի իմաստը:

Պահքի կերակրատեսակների մեծ մասը պատրաստւել էին նոյնինքն Խնամակալ մարմնի անդամուհիների կողմից, բազմազան տեսականու ճոխութիւնը պարգեւելով հրաւիրեաներին:

Գեղարւեստական բաժինը յագեցրին համայնքի տաղանդաւոր զաւակներ՝ Սաթիկ Աբրահամեան, դոկտ. Արա Մելիքեան, երաժիշտ Վարդան Վահրամեան, Ռեբեկա Սարգսեան՝ երգերով, իսկ Սիլւա Վարդանեան եւ Անայիս Խալաֆեան՝ ասմունքով: Ապա, ձայնի հաղորդավար Վարդան Սարգիսեան եւս ներկաներին երաժշտական յայտագիր ներկայացրեց, համեմելով երեկոն:

Խնամակալ մարմնի կողմից եւ առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ գնահատանքի  արժանացան  եկեղեցու  մնայուն  հաւատացեալներ  տիկին Ամալիկ Բաբայեան եւ դուստրը՝ Շուշանիկ, որոնք առողջական պատճառներով չեն կարողանում դուրս գալ իրենց տնից: Նրանց փոխարէն նրա որդին Յակոբ եւ հարսը՝ Մարինա ստանձնեցին նրանց նւէրները, որոնք Խնամակալ մարմնի կողմից նախատեսւել էին: Վիճակախաղի շահող հանդիսացաւ Էմմա Յարութիւնեան, որ նաեւ ներկայացրեց օրւայ նւիրատուների անւանացանկը: Երեկոյի ընթացքում յատուկ նւէրներ տրւեցին նաեւ Սրբազան Հօր՝ իր անւանակոչութեան առիթով եւ տիրամօր՝ մայրերի օրւայ համար:

Օրւայ գլխաւոր արարողութիւնը Միջինքի գաթայի հատումն էր, երբ իւրաքանչիւր սեղանից ընտրւած բախտաւորները մասնակցեցին ընդհանրական խաղին եւ շահաւոր հանդիսացաւ Խնամակալի անդամ՝ Արմինէ Մնացականեանը:

Առաջնորդ Սրբազանը իր գնահատանքի եւ օրհնութեան պատգամը յղեց ներկաներին, բարձր գնահատելով կանանց ներկայութիւնը մեր եկեղեցու կեանքում. «Աշխարհը ամբողջ յատուկ կարեւորութիւն է տալիս կանանց այն կազմակերպութիւններին ու Միութիւններին, որոնք կնոջ նկարագրի յարիր առաքելութիւն են ծաւալում մարդկութեան կեանքում: Տարօրինակ է թւում բոլորին, երբ կանայք տղամարդկանց արհեստներ են ի գործ դնում: Բայց հոգատարութիւնը, խնամքը, մարդասիրական օժանդակութիւնը եւ բարեսիրութիւնը ինչքա՜ն վայելում են կանանց, որոնք կարծես նրանց աստւածատուր շնորհքներն ու կարողութիւնները լինեն»,- ասաց Սրբազանը, յաւելելով «Դուք բոլորդ, որ կապ ունէք եկեղեցու հասարակաց կեանքի հետ՝ քահանայ, սարկաւագ, դպիր, ղեկավար, երգչախումբ, խնամակալ, ծիսական կարգը գործադրողների տոհմի մաս էք կազմում: Սա մէկ մեծ տոհմ է կրօնական կեանքը ղեկավարող, որի անդամ լինելը պատիւ պէտք է համարէք: Երբ ասէք ես եկեղեցուն են ծառայում, դա ձեզ պէտք է խոնարհութեան հոգով լցնի, որովհետեւ եկեղեցու խորհրդական մարմինը՝ Քրիստոս, ինք խոնարհութեան գերագոյն չափանիշն է»,- ասաց Սրբազանը: Ապա, նա մեծ գնահատանք յայտնեց մարմնին եւ բոլոր անդամներին:

Յարակից լուրեր

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 3 մայիս 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»-ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի չորրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

  • Հրդեհ՝ Թաւրիզի պատմական շուկայում
    Հրդեհ՝ Թաւրիզի պատմական շուկայում

    Երէկ՝ ուշ երեկոյեան, Ժամը 23:00-ի սահմաններում հրդեհ է բռնկւել Թաւրիզի պատմական շուկայում:

  • Գնդ. Էմիլ Յակոբեանի «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» կոթողային գրքի շնորհանդէսը Թաւրիզում
    Գնդ. Էմիլ Յակոբեանի «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» կոթողային գրքի շնորհանդէսը Թաւրիզում

    Չորեքշաբթի 1 մայիս 2019-ի երեկոյեան, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, եւ նախաձեռնութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան ու համագործակցութեամբ Թաւրիզի հայոց ազգային դպրոցների տեսչութեան, Թաւրիզի ազգային «Թամարեան» դպրոցի շէնքի յարկի տակ տեղի ունեցաւ հանգուցեալ գնդապետ՝ ճրտ. Էմիլ Յակոբեանի հեղինակած «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» գրքի շնորհանդէսը, մասնակցութեամբ մեծ թւով թաւրիզահայերի եւ նոյն դպրոցի վաստակաւոր ուսուցիչ-ուսուցչուհիների։

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում
    Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

    Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։