Հա

Համայնք

17/04/2019 - 10:00

«Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում

Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին՝ Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական հոգեթով արարողութիւնների ցուցակում իր մասնաւոր տեղով ու բարոյական խոր դասով յայտնի է Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյեան ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած «Տասն կուսանաց»-ի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնած, լապտեր իրենց ձեռքին: Աղջիկներից հինգը խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն կոյսերին, իսկ միւս հինգը՝ յիմար կոյսերին:

«alikonline.ir» - Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին՝ Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական հոգեթով արարողութիւնների ցուցակում իր մասնաւոր տեղով ու բարոյական խոր դասով յայտնի է Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյեան ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած «Տասն կուսանաց»-ի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնած, լապտեր իրենց ձեռքին: Աղջիկներից հինգը խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն կոյսերին, իսկ միւս հինգը՝ յիմար կոյսերին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմում, Թաւրիզ եւ Ուրմիա քաղաքների եկեղեցիների գործող զոյգ եկեղեցիներում, երեքշաբթի 16 ապրիլ 2019-ի երեկոյեան ժամը 5.00-ին տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի ընթացքում կարդացւած Աւետարանի ժամանակ, իրենց բաժանւած բախտի փակ թղթիկների վրայից տասն կոյսերը խորհրդանշող աղջիկներից հինգը մարեցին իրենց լապտերները՝ խորհրդանշելով յիմար կոյսերին, իսկ հինգը վառ պահեցին՝ խորհրդանշելով իմաստուն կոյսերին: 

Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցած ժամերգութեան ընթացքում, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, աշխարհի վախճանի ու վերջին դատաստանի գաղափարի շուրջ հիւսւած բոլոր աստւածաշնչական ընթերցումները կատարւեցին Տասն Կոյսերը խորհրդանշող դպրուհիների կողմից, որոնք էին Նելլի Միսակեան, Մեղմիկ Ոսկանեան, Գեղանի Գրիգորեան, Իզաբել Սարգիսեան, Լիոնա Թարվերդեան, Էլինա Անտոնեան, Մարիա Զաքարեան, Անգելինա Սարմաստեան, Լիլիթ Դանղեան եւ Շարիս Վարդանեան:

Սրբազան Հայրը յատուկ քարոզ խօսեց այս առիթով, նախ բարձր գնահատելով աղջիկների մասնակցութիւնը եկեղեցական արարողութիւններին, «որոնք միշտ ներկայութիւն պէտք է լինեն, իրենց բարեպաշտական ապրումներով վարակելու նաեւ ուրիշներին»,- ասաց նա: Ապա, օրւայ մեծ խորհրդի իմաստը բացատրելով, Սրբազանը կոչ ուղղեց ներկայ երիտասարդ եւ տարեց հաւատացեալներին, մտածելու աստւածապարգեւ կեանքի կարճ տեւողութեան մասին, արթուն մտքով ու պատրաստ հոգով ակնակառոյց ներկայացրեց իր քարոզին մէջ անդրադարձաւ Աւետարանական յիշեալ առակի խորախորհուրդ բովանդակութեան, որով մարդ անհատը հրաւիրւում է մտածելու իր երանական կեանքի մասին: Նա շեշտեց արթուն եւ պատրաստ լինելու անհրաժեշտութիւնը, երբ մեր չակնկալած պահին կարող է վերջ գտնել մեր կեանքը եւ իբրեւ մարդիկ դէմ յանդիման գտնւենք Աստծու դատաստանի:

Սրբազան Հայրը կոյսերի բռնած լապտերները նմանեցրեց մեր հոգիներին, որոնք պատրաստ վիճակում են գտնւելու միշտ՝ իմաստուն կոյսերի վառ լապտերների նման, որպէսզի այս կեանքից հեռանալու պահին յոյսը ունենանք մեր վառ պատկերով ընկերակցելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի՝ Երկնաւոր Փեսային, եւ նրա հետ մտնելու երկնաւոր հարսանիք:

Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ծխատէր արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով կատարւած ժամերգութեան ընթացքում, Տասն կոյսեր շարւեցին սուրբ խորանի բեմի առջեւ լապտերներ իրենց ձեռքում, եւ Աւետարանի ընթերցումի պահին կատարեցին հինգ իմաստունների եւ հինգ յիմարների դերերը:

Յայտնենք, թէ Թաւրիզի եւ Ուրմիայի Խնամակալ մարմնի կանայք բծախնդրութեամբ աշխատանք էին տարել շապիկների ձեւաւորման, լապտերների կանոնաւորութեան ու աղջիկների կարգապահ մասնակցութեան գործում:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով

    Կիրակի, 15 սեպտեմբեր 2019 թ.-ին, 91 տարեկան հասակում Լիբանանում վախճանւեց մեր սիրեցեալ Վեհափառ Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Վեհամայր Լուսին Քեշիշեանը:

    Այս տխուր առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը յատուկ ցաւակցագիր ուղղեց Վեհափառ Հայրապետին, թեմի Պատգմաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային բոլոր կառոյցների ու ժողովրդի անունից վշտակցելով Նորին Սրբութեան եւ համայն հարազատներին:

  • Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի
    Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի

    Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի սուրբ խաչափայտի գերեդարձի տօնի՝ Խաչվերացի առիթով, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ եւ կատարւեց ռեհանազարդ խաչով անդաստան:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

    Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական հրաւէր ստացած լինելով Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի կողմից, որը անձնապէս Թաւրիզ էր այցելել եւ հանդիպում ունեցել Սրբազան Հօր հետ, մեկնեց Երեւան, իր մասնակցութիւնը բերելու եւ բանախօսելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» խորագրեալ գիտաժողովին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։