Հա

Համայնք

22/04/2019 - 08:50

«Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

«alikonline.ir» - Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում, իսկ Ուրմիայում՝ ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցան արարողութիւնները, Յիսուսի գերեզմանը խորհրդանշող եւ ծաղիկներով զարդարւած յատուկ դամբարանի առջեւ:

Լիլաւայի եկեղեցում երեկոյեան ժամերգութեան ու նախատօնակին հանդիսապետեց եւ իր պատգամը տւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Արարողութեան իրենց մասնակցութիւնը բերեցին արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը եւ սարկաւագաց ու դպրաց դասերը, իսկ հոգեզմայլ շարականները կատարեց «Կոմիտաս» դպրաց դաս երգչախումբը, ղեկավարութեամբ դոկտ. Վարդան Սիմոնզի:

Իր պատգամում, առաջնորդ Սրբազանը վեր հանեց Յիսուսի մատնութեան եւ խաչի զոհաբերութեան խորհուրդը, որի համար միշտ երախտապարտ է մնալու մարդկութիւնը համայն: Միւս կողմից Նրա սուրբ թաղման հանդէպ բացառիկ յարգանքը եւ ներկայութիւնը պարտադիր համարեց, ասելով. «Երբ մեր բարեկամներից կամ ծանօթներից մէկը մահանում է, փութով գնում ենք թաղմանը, ննջեցեալին յարգելուց բացի, նրա ընտանիքին լռելեայն ասելու թէ ինչքան յարգում ենք իրենց: Այդ մահացողը կամ նրա ընտանիքը երբեմն մեզ ո՛չ մէկ օգուտ կարող է չեն ունեցել: Մինչդեռ Յիսուս իր կեանքը տւեց փրկութեան համար: Անչափելի բարիք գործեց Նա մեզ համար…»,- ասաց Սրբազանը:

Նախատօնակի պահին թափօր կազմւեց Կրտսերաց Դպրաց դասի անդամներից, որոնք եկեղեցու շրջանը կատարելով Յիսուսի թաղման թափօրը առաջնորդեցին:      

Ուրմիայում, դարձեալ Յիսուսի թաղմանական թափօրը կազմւեց եկեղեցու շրջափակում գլխաւորութեամբ ծխատէր՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, եւ ապա վերադարձաւ եկեղեցի:

Տէր հայրը այս առիթով քարոզ խօսեց, անդրադառնալով խաչելութիւնից յետոյ Յիսուսի պատանքումին ու թաղմանը Յովսէփ Արիմաթացու կողմից եւ երեքօրեայ թաղման խորհրդին: Յայտնենք, թէ ե՛ւ Թաւրիզում ե՛ւ Ուրմիայում, բարեպաշտ ժողովուրդը կանուխ ժամերից իր բերած ծաղիկներով իր սէրն ու հաւատքը արտայայտեց հանդէպ Աստւածորդիին, բուրումնաւէտ ծաղիկներով յարդարելու համար Յիսուսի խորհրդանշական գերեզմանը: Իսկ Խնամակալ մարմնի անդամուհիներ բծախնդրութեամբ յարդարել էին Յիսուսի գերեզմանը խորհրդանշող դամբարանը, եւ արարողութեան աւարտին կարգապահութեամբ բաշխեցին ծաղիկները հաւատացեալներին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով

    Կիրակի, 15 սեպտեմբեր 2019 թ.-ին, 91 տարեկան հասակում Լիբանանում վախճանւեց մեր սիրեցեալ Վեհափառ Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Վեհամայր Լուսին Քեշիշեանը:

    Այս տխուր առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը յատուկ ցաւակցագիր ուղղեց Վեհափառ Հայրապետին, թեմի Պատգմաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային բոլոր կառոյցների ու ժողովրդի անունից վշտակցելով Նորին Սրբութեան եւ համայն հարազատներին:

  • Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի
    Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի

    Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի սուրբ խաչափայտի գերեդարձի տօնի՝ Խաչվերացի առիթով, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ եւ կատարւեց ռեհանազարդ խաչով անդաստան:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

    Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական հրաւէր ստացած լինելով Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի կողմից, որը անձնապէս Թաւրիզ էր այցելել եւ հանդիպում ունեցել Սրբազան Հօր հետ, մեկնեց Երեւան, իր մասնակցութիւնը բերելու եւ բանախօսելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» խորագրեալ գիտաժողովին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։