Հա

Համայնք

27/04/2019 - 09:40

Սբ. Զատկւայ պատարագ Ռահւայի Սբ. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի յաջորդող ուրբաթ օրը, 26 ապրիլ 2019-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ժամանեց Ուրմիայի Ռահւա գիւղը, եւ եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց գիւղի հնադարեայ Սբ. Աստւածածին եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների:

«alikonline.ir» - Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի յաջորդող ուրբաթ օրը, 26 ապրիլ 2019-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ժամանեց Ուրմիայի Ռահւա գիւղը, եւ եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց գիւղի հնադարեայ Սբ. Աստւածածին եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Գիւղի մուտքին առաջնորդ Սրբազանին դիմաւորեցին Պատգամաւորական ժողովի բ. ատենապետ Սաքօ Մէջլումեանը, Գործակալական խորհրդի ատենապետ Վանիկ Յակոբեանսը, Ռահւա գիւղի Հոգաբարձութեան ատենապետ՝ Համօ Մկրտիչեանը եւ սոյն կազմերի անդամներ: Ապա, ինքնաշարժերի շարասիւնը ուղղւեց դէպի եկեղեցու շրջափակը, որտեղ Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, Հոգեբարձական կազմի եւ Խնամակալ տիկնանց անդամները դիմաւորեցին Սրբազան Հօրը:

Սուրբ պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի, իսկ խորանին սպասարկում էին կրտսերաց դպրաց դասի անդամներ:

«Հայր Մեր»-ից առաջ առաջնորդ Սրբազանը տւեց իր պատգամը, գիւղի ժողովրդի աւետելով Յիսուսի Սուրբ Յարութիւնը: Մեր Տիրոջ «Ես յաղթեցի աշխարհի» բնաբանը վեր հանելով, Սրբազան Հայրը ցոյց տւեց այն զօրեղ յոյսն ու գօտեպնդումի արարքը, որը Յիսուս արտայայտեց ի դէմս իր աշակերտների շփոթին ու մտավախութեան, իր մահւանից եւ յարութիւնից յետոյ. «Սարսափի մէջ էին Նրա աշակերտները, որովհետեւ հալածանք ու նեղութիւն էր սպասւում բոլոր նրանց, ովքեր յանդգնելու էին դեռ հետեւել Յիսուսին: Սակայն Իր աստւածային զօրութեամբ մահը պարտութեան մատնած Վարդապետը Իր յաղթանակը յայտարարելով աշխարհի վրայ, քաջալերում ու գօտեպնդում էր Իր աշակերտներին ու բոլոր հաւատացեալներին, չվախենալու տանջանքից ու մահից, որովհետեւ Ինք յաղթել էր աշխարհի»: Ապա Սրբազանը բացատրեց զատկական ձւի կարմիր ներկւելու խորհուրդը, ինչպէս նաեւ դրանք իրարու զարնելով յաղթանակ յայտարարելու քրիստոնէական նշանակութիւնը: Առաջնորդ Սրբազանը իր գնահատանքը յայտնեց գիւղի Հոգաբարձութեան, եկեղեցու եւ նրա տարածքում գտնւող նախկին հայոց դպրոցի շէնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Սրբազան Հայրը այցելեց նաեւ մեր եկեղեցու կողքում գտնւող ասորական եկեղեցին: Այստեղ եւս կարճ աղօթք կատարեց նա: Ապա, տեղի ունեցաւ հաւկթախաղ եկեղեցու բակում, երբ ներկայ ժողովուրդը մրցոյթի մասնակցեց, զւարճալի պահ ստեղծելով:

Սուրբ պատարագից յետոյ, եկեղեցու սրահում, հոգաբարձութեան հովանաւորութեամբ եւ գիւղի Խնամակալ մարմնի հիւրասիրութեամբ սիրոյ սեղան տրւեց բոլոր ներկաներին: Հայրական գնահատանքի յատուկ խօսքով հանդէս եկաւ առաջնորդ Սրբազանը: Նա իր օրհնութեան խօսքը ուղղեց բոլոր հաւատացեալներին, ի մասնաւորի հոգաբարձութեան, երգչախմբին եւ Խնամակալ մարմնի կանանց եւ այս առիթով յատուկ յուշանւէրներով պարգեւատրեց նրանց:

Սրբազանը բարձր գնահատեց նաեւ տեղի Հոգաբարձական կազմի ատենապետ՝ Համօ Մկրտիչեանին եւ Հայկազ Խոշբախտեանին, եւ Խնամակալ մարմնի կանանց, գլխաւորութեամբ Նազիկ Խանեանի, որոնք համադամ ճաշատեսակներով հիւրասիրեցին բոլոր հաւատացեալներին:

Յարակից լուրեր

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 12 հոկտեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։