Հա

Համայնք

29/04/2019 - 11:20

Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում

Կիրակի, 28 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, Ուրմիայի ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի:

«alikonline.ir» - Կիրակի, 28 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, Ուրմիայի ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի:

Ս. պատարագը սկիզբ առաւ ժամը 10.30-ին, երբ ուրմիահայ հաւատացեալներ քաղաքից եւ շրջակայ հայաբնակ գիւղերից՝ Գեարդաբադից եւ Ռահւայից ժամանել էին եկեղեցի:

Կրկնազատկի կամ Նոր Կիրակիի զուգադիպեցնելով Ապրիլեան մեր Սրբացեալ Նահատակաց տօնը, Հոգաբարձական կազմը միաժամանակ կազմակերպել էր ծաղկեմատոյցի արարողութիւն, ուրմիահայ համայնքում գործող միութիւնների եւ կազմակերպութիւնների համար, Նահատակաց յուշարձանի մօտ, սուրբ պատարագից անմիջապէս յետոյ:

Առաջնորդ Սրբազանը «Հայր մեր»-ից առաջ իր պատգամը յղեց ուրմիահայ ժողովրդի զաւակներին, ժամանակակից մեր պատմութեան ամէնից դժբախտ օրերի յիշողութիւնը վերաթարմացնելով: Նա Համիտեան կոտորածների նախընթացին անդրադառնալով, ցոյց տւեց այն փորձը, որը կատարւեց Օսմանեան կայսրութեան կողմից, բնաջինջ անելու հայ ժողովրդին: Ապա դրա երկրորդ եւ հիմնական գործադրութեան մասին խօսելով, Սրբազան Հայրը ցոյց տւեց այն նախածրագրւած աշխատանքը, որը կատարւեց երիտասարդ թուրքերի կառավարութեան կողմից, նախ մտաւորականութիւնը եւ հոգեւորականութիւնը աքսորելով ու կոտորելով, եւ ապա անտէր ու անհովիւ մնացած հայ հասարակութիւնը դէպի անապատ քշելով:

Սրբազանը դէպքերի մանրամասնութիւններ քաղելով պատմութիւնից, վեր հանեց հայ ժողովրդի Գողգոթայի ճանապարհի սահմռկեցուցիչ պատկերները, որոնք այդ օրերից սկսեալ մինչեւ այսօր մարդկային իրաւանց պաշտպան երկրների աչքերի առջեւ փռւել են, արդարութիւն սպասելով: Առաջնորդ Սրբազանը գնահատելով հանդերձ Արեւմտեան մէկ շարք երկրների յայտարարած յարգանքի ու յիշատակի օրերը Հայոց Ցեղասպանութեան, կամ Օսմանեան կայսրութեան կողմից գործադրւած ոճիրի ճանաչումը իբրեւ ցեղասպանութիւն, յորդորեց ժողովրդին չխանդավառւել նման առիթներով, որովհետեւ դրանք երբեմն քաղաքական խաղաքարտեր իբրեւ օգտագործւում են, գերպետութիւնների բախտախաղի սեղանների վրայ:

Տեղի ունեցաւ խոստովանանք եւ ներկայ ժողովուրդը հաղորդւեց մեր Տիրոջ եւ Փրկչի մարմնով եւ արեամբ: Ապա, եկեղեցական թափօրով, ներկաները առաջնորդւեցին եկեղեցու շրջափակը, որտեղ գտնւում է Ապրիլեան Նահատակաց յուշարձանը: Այստեղ Սրբազան Հօր հանդիսապետութեամբ կատարւեց մեր սուրբ նահատակներին նւիրւած «Բարեխօսական կարգ»-ը: Ընթերցւեց աւետարանը, երգւեցին շարականներ եւ սրբերի նւիրւած աղօթք: Աւարտին ներկայ ժողովուրդը միասնաբար երգեց «Կիլիկիա»-ն, մեր հայերի կորցրած հայրենիքին վերատիրանալու վառ տեսիլքով:

Ծաղկեմատոյցի պահին դէպի յուշարձան յառաջացան Ուրմիայի շրջանի պատգամաւորները, Գործակալական խորհրդի անդամները, Խնամակալ մարմինը, Հ.Օ.Մ.-ի վարչութիւնը, «Նայիրի» մանկապարտէզը, Գեարդաբադ եւ Ռահւա գիւղերի ներկայացուցիչները եւ ուրմիահայ հասարակութիւնը:

Առաջնորդ Սրբազանը իր գնահատանքը յայտնելով բոլորին, մաղթեց որ բոլոր հայկական օջախները միշտ արեւը իբրեւ կեանքի խորհրդանիշ ունենան իրենց երդիկների վերեւ:

Յայտնենք, որ Թաւրիզում եւս նոյն օրը մատուցւած սուրբ պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, թեմի նախկին առաջնորդ՝ հոգելոյս Տ. Նշան եպս. Թօփուզեանի վախճանման 9-րդ տարելիցի առիթով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

    Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

  • «Սալմաստի պատմութիւն եւ մշակոյթ». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
    «Սալմաստի պատմութիւն եւ մշակոյթ». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում

    ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր (սեպտեմբերի 6-ին-ԽՄԲ.) տեղի է ունեցել «Սալմաստի պատմութիւն եւ մշակոյթ» խորագրով գիտաժողով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական հրաւէր ստացած լինելով Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի կողմից, որը անձնապէս Թաւրիզ էր այցելել եւ հանդիպում ունեցել Սրբազան Հօր հետ, մեկնեց Երեւան, իր մասնակցութիւնը բերելու եւ բանախօսելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» խորագրեալ գիտաժողովին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։