Հա

Համայնք

05/05/2019 - 10:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

Կիրակի, 5 մայիս 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լիբանան, Անթիլիասի Մայրավանքում 7-10 մայիսին մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգ. Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Միացեալ զոյգ ժողովներին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի:

«alikonline.ir» - Կիրակի, 5 մայիս 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լիբանան, Անթիլիասի Մայրավանքում 7-10 մայիսին մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգ. Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Միացեալ զոյգ ժողովներին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի: Սոյն ժողովներից առաջինը՝ Կրօնական ժողովը, քննարկելու է Կիլիկեան Սուրբ Աթոռի Քրիստոնէական դաստիարակչութեան գործունէութիւնը, իրագործւող հոգեւոր եւ կրօնական աշխատանքների բարգաւաճման նոր մղում տալու առաջադրանքով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Երկրորդ՝ Միացեալ ժողովը, Կրօնական եւ Քաղաքական ժողովների անդամների միացեալ ջանքերով քննարկելու է յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ ընդհանրապէս սփիւռքահայութեան առջեւ ծառացող խնդիրների տարբեր բնագաւառներ:

Ապա, 8 մայիս 2019-ին Անթիլիաս են ժամանելու Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Արմինէ Վահրամեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը, Սրբազան Հօր գլխաւորութեամբ 9-10 մայիսին ներկայանալու Ազգ. Կենտրոնական Վարչութեան, ներկայացնելու համար Ատրպատականի հայոց թեմի յառաջիկայ հինգ տարիների գործունէութեան նախածրագիրը: Յայտնենք, որ սոյն ծրագիրը, Թեմի պատգամաւորական ժողովի իրերայաջորդ երկու նիստերի ընթացքում քննարկութեան է ենթարկւել:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը
    Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը

    Հինգշաբթի 9 մայիս 2019-ի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութիւնը լսեց Ատրպատականի հայոց թեմի պատրաստած նախագիծը, իր գործունէութեան յառաջիկայ տարիների գծով:

  • Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում
    Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում

    Կիրակի, 28 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, Ուրմիայի ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի:

  • Սբ. Զատկւայ պատարագ Ռահւայի Սբ. Աստւածածին հնադարեայ եկեղեցում
    Սբ. Զատկւայ պատարագ Ռահւայի Սբ. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

    Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի յաջորդող ուրբաթ օրը, 26 ապրիլ 2019-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ժամանեց Ուրմիայի Ռահւա գիւղը, եւ եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց գիւղի հնադարեայ Սբ. Աստւածածին եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների:

  • Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։