Հա

Համայնք

01/06/2019 - 10:00

Համբարձման տօնի հանդիսաւոր ս. պատարագ՝ Մարալանի Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռում

Հինգշաբթի, 30 նայիս 2019 թ.-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ թաղամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռի սրբազան կամարների ներքոյ:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 30 նայիս 2019 թ.-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ թաղամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռի սրբազան կամարների ներքոյ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագը մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:

Առաջնորդ Սրբազանը «Հայր մեր»-ից առաջ տօնի խորհուրդը մեկնաբանող պատգամ տւեց, մարդու փրկութեան աստւածային նախածրագրի մէկ փուլը ներկայացնելով Քրիստոսի համբարձումը երկինք, երկրորդ գալստեան վառ յոյսը իր աշակերտների միջոցով համայն մարդութեան փոխանցելով:

Վաղ առաւօտից հաւատացեալներ եկել էին Սբ. Աստւածածին մատուռը, մասնակից լինելու սուրբ պատարագին, հոգեւոր ապրումներով տօնախմբելու մեր Տիրոջ Համբարձման տօնը եւ ապա մասնակից լինելու սիրոյ սեղանի:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, մատուռի այգում Թաւրիզի եկեղեցիների կանանց Խնամակալ մարմինի կողմից հոգեհաց տրւեց վերջին շաբաթւայ ընթացքում Թաւրիզում մահացած երկու ազգայինների՝ Հրանդ Աբրահամեանի եւ Սոկրատ Աբգարեանի հոգիների համար, ի մխիթարութիւն նրանց ընտանեկան պարագաների: Սոյն արարքը մէկ անգամ եւս փաստեց համայնքի մէկ ամբողջութիւն եւ մէկ ընտանիք լինելու իրողութիւնը, իրարու ցաւին՝ ցաւակից:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։