Հա

Համայնք

09/06/2019 - 08:10

Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի ընտանիքի դաշտահանդէսը Համբարձման տօնի առիթով

Երկուշաբթի 3 յունիս 2019 թ.-ին Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան ներքոյ գործող «Նայիրի» մանկապարտէզի նախաձեռնութեամբ եւ գլխաւորութեամբ մանկապարտէզի տնօրէնուհի Ռօնիկ Մեջլումեանի եւ մասնաճիւղի ատենապետուհի Սեդա Մեջլումեանի, տեղի ունեցաւ Համբարձման տօնի դաշտահանդէսը, զւարճացնելու համար մանկապարտէզի 2018-2019 տարեշրջանի սաներին, տարեշրջանի փակման առիթով:

«alikonline.ir» - Երկուշաբթի 3 յունիս 2019 թ.-ին Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան ներքոյ գործող «Նայիրի» մանկապարտէզի նախաձեռնութեամբ եւ գլխաւորութեամբ մանկապարտէզի տնօրէնուհի Ռօնիկ Մեջլումեանի եւ մասնաճիւղի ատենապետուհի Սեդա Մեջլումեանի, տեղի ունեցաւ Համբարձման տօնի դաշտահանդէսը, զւարճացնելու համար մանկապարտէզի 2018-2019 տարեշրջանի սաներին, տարեշրջանի փակման առիթով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ծրագիրը նախապատրաստւել եւ ղեկավարւում էր կրթօջախի դաստիարակչուհի Օֆելիա Սայադեանի միջոցով, իր կողքին ունենալով երեխաների հոգատար՝ Զեմֆիրա Մնացականեանին եւ օժանդակութեամբ բոլոր ծնողների, որոնց անձնւէր մասնակցութեամբ կարելի դարձաւ վայելել սոյն ձեռնարկը, բացօթեայ մթնոլորտում, ըմբոշխնելով աստւածատուր գեղեցիկ բնութիւնը:

Գոլփաշին գիւղի Սբ. Մարիամ Աստւածածին եկեղեցու շրջափակում ստեղծւած յարմարաւէտ պայմանները առիթ ընձեռեցին, որ ընտանեկան հանգստաւէտ վիճակում իրագործւի սոյն ծրագիրը, որը բաղկացել էր աղօթքից, մարզախաղերից, մշակութային ելոյթներից եւ այլ անակնկալներից:

Խումբը հասնելով եկեղեցու շրջափակը, նախ միասնաբար ուղղւեց Սբ. Մարիամ եկեղեցին, աղօթելու խաղաղ ու բարեյաջող օրւայ համար: Մեծ ու փոքր, ծնող եւ պատասխանատու, հաւատքով իրենց խնդրանքները մատուցին Երկնաւոր հօր, աղօթելով աշխարհի խաղաղութեան, մարդկութեան միջեւ հաճութեան, ժողովուրդների ապահովութեան եւ անքոյթ կեանքի համար:

Դաստիարակչուհի Օֆելիան նկատի էր առել մի փոքրիկ տորթ, որով ներկաները միատեղ տօնեցին բոլոր երեխաների հնգամեակը: Դաստիարակչուհու կողմից նախատեսւել էին նաեւ մրցութիւններ երեխաներին զւարճացնելու համար:

Հայ Եկեղեցին դեռ նոր տօնակատարել էր Համբարձման տօնը, ուստի տնօրէնութիւնը երեխաներին հագցրել էր հարս ու փեսայի հագուստներ, հայկական հին աւանդութեան համաձայն կատարելու համար «Ջան Գիւլում»-ի վիճակախաղը:

Նախապէս պատրաստւած քառեակների ընթերցանութիւն կատարւեց, իւրաքանչիւր մասնակիցի բախտին մէկ ասացւածք նւիրելով: Երեխաների կողմից ամբողջ օրւայ ընթացքում կատարւած երգերը, պարերն ու ասմունքները իսկական դաշտահանդէսի վերածեցին սոյն դաշտագնացութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։