Հա

Համայնք

22/06/2019 - 10:00

Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Երկուշաբթի, 17 յունիս 2019 թ.-ի երեկոյեան ժամը 4.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի հինգերորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 17 յունիս 2019 թ.-ի երեկոյեան ժամը 4.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի հինգերորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր կողմից «Տէրունական աղօթք»-ով բացումը կատարւեց ժողովի, որից յետոյ Ա. ատենապետ Արմինէ Վահրամեանը ողջունեց ներկաներին, վերյիշեցնելով օրակարգային կարեւոր կէտերը, որոնք քննարկւելու էին այդ օր:

Ա. ատենադպրուհի Անահիտ Յակոբեանի միջոցով նախորդ ատենագրութեան ընթերցումը կատարւեց եւ ապա միաձայնութեամբ վաւերացւեց այն: Ապա ժողովը ընթացաւ ըստ օրակարգի, որն ընդգրկում էր կալւածային, բիւդջէական եւ վարչական կարեւոր հարցեր:

Աշխարհաքաղաքական ներկայ իրադրութիւնը եւ տնտեսական ճգնաժամային կացութիւնը ընդհանրապէս աշխարհում եւ յատկապէս Իրանում, բոլոր ժողովականների ջանքերը ի մի բերեցին, խաղաղութեամբ անցկացնելու դժւարութեան ալիքը:

Հրիտակւած մէկ քանի կալւածների փոխանակման միջոցով այլ կալւածների շահարկումը ապահովելու միտող օրակարգով, լայնօրէն լուսաբանւեցին ժողովականները, յատկապէս Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի կողմից: Քարտիզագրւած հողատարածքի պատկերի վրայից բացատրութիւններ տալով, Թեմական խորհուրդը ցոյց տւեց լաւագոյն ելք իբրեւ՝ հրիտակւած կալւածներից մէկի միայն մէկ մասի տրամադրումը քաղաքապետարանին, զբօսայգի ծառայելու համար քաղաքին, դրա փոխարէն թեմի շինարարական հսկայական ծրագրի քաղաքապետարանային տուրքերի ամբողջական մարումը ստանալու պայմանով:

Օրակարգի վրայ եղած բիւդջէական եւ վարչական խնդիրների լուծման համար ներկայ ժողովականները քննարկումի ենթարկեցին Ազգային առաջնորդարանի տարեկան եկամուտը եւ ընդարձակւող ծախսերը, յատկապէս նոր պաշտօնեաների յաւելման պատճառով, ինչպէս նաեւ ռոճիկների բարձրացման հետեւանքով:

Առաջնորդ Սրբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով եզրափակւեց ժողովը:

Յարակից լուրեր

  • ՀՄԸՄ-ը մեր ազգային արժէքների տարածմանը, հայակերտմանն ու հայապահպանմանը նւիրւած կառոյց է․ մեկնարկել է ՀՄԸՄ 12-րդ պատգամաւորական ժողովը
    ՀՄԸՄ-ը մեր ազգային արժէքների տարածմանը, հայակերտմանն ու հայապահպանմանը նւիրւած կառոյց է․ մեկնարկել է ՀՄԸՄ 12-րդ պատգամաւորական ժողովը

    Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական համալսարանում տեղի ունեցաւ Հայ Մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) հիմնադիր անդամ, մարզական գործիչ, գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր Շաւարշ Քրիսեանի կիսանդրու բացման արարողութիւնը։

  • Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)
    Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)

    Երրորդ տարին լինելով տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական գիտաժողովը, ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում՝ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում եւ Մաղարդայ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ թեմի կազմակերպութեամբ, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից եւ Թուրքիայից։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։