Հա

Համայնք

30/06/2019 - 08:00

Ատրպատականի Ազգ. առաջնորդարանի այգու բացում՝ ամռան եղանակի համար

Չորեքշաբթի 26 յունիս 2019 թ.-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, երեկոյեան ժամը 9-ին բացումը կատարւեց ազգային առաջնորդարանի այգու, ամառւայ եղանակի համար, կազմակերպութեամբ Հայ Օգնութեան միութեան Թաւրիզի մասնաճիւղի:

«alikonline.ir» - Չորեքշաբթի 26 յունիս 2019 թ.-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, երեկոյեան ժամը 9-ին բացումը կատարւեց ազգային առաջնորդարանի այգու, ամառւայ եղանակի համար, կազմակերպութեամբ Հայ Օգնութեան միութեան Թաւրիզի մասնաճիւղի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ամէն տարի, դպրոցների ամռան արձակուրդը սկսելուց յետոյ, թաւրիզահայութեան աւանդութիւնն է, Թեմական խորհրդի տնօրինութեամբ բացել Ազգային առաջնորդարանի դարպասները, այգու ծառերի հովանու ներքոյ ամառը վայելելու առիթ ընծայելու մեր ժողովրդի զաւակներին: Ուստի, թաւրիզահայութիւնը, ամէն տարի, ամռանը, կարօտով սպասում է սոյն բացման հանդիսութեանը:

Առաջնորդ Սրբազանը, ընկերակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ Ազգային իշխանութեան անդամների, երեկոյեան ժամը 9-ին իջաւ այգին եւ բացումը կատարեց ամռան եղանակի համար իր յարմարութիւնները մեր ժողովրդին ընծայող այգու:

Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահի առջեւ սեղաններ էին յարդարւել, հիւրասիրութեան ընթացքում միասնաբար բացումը կատարելու այգու: Շրջափակի տարբեր անկիւններում նախատեսւել էին խաղեր, իսկ ժողովուրդը ծառերի հովին նստել էր ընտանեկան սեղանների շուրջ, բարեկամներով եւ ծանօթներով ամռան սկիզբը նշելու:

Երեկոյեան ժամը 10-ից, մասնաւոր խոհանոց էր աշխատում Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շէնքում, համադամ ուտեստներով, այգու բացման օրը շրջափակին մէջ ժողովրդի համար հաճելի նիստ եւ վայելք պարգեւելու համար: Յատուկ սեղան յատկացւել էր Ազգային իշխանութեան համար, որտեղ հոգեւորականներ եւ Ազգային իշխանութեան ներկայացուցիչ անդամներ ժողովրդի հետ լինելու առիթ ունեցան:

Հ.Օ.Մ.-ի բոլոր անդամները աշխուժութեամբ էին գործում, լաւագոյն սպասարկութիւնը մատուցելու համար ժողովրդին: Նրանք ժամեր առաջ շրջափակի դասաւորումների ամէնից համեստ գործերն էին կատարում ուրախութեամբ:

Առաջնորդ Սրբազանը իր բարձր գնահատանքը յայտնեց Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան եւ բոլոր աշխատողներին, բարի ամառ մաղթելով բոլորին: Օրւայ համար նախատեսւած վիճակախաղի մեծ պարգեւը բաժին ընկաւ Էջմին Մնացականեանին, որ Սրբազան Հօր ձեռամբ ստացաւ իր նւէրը:

Յարակից լուրեր

  • Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)
    Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)

    Երրորդ տարին լինելով տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական գիտաժողովը, ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում՝ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում եւ Մաղարդայ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ թեմի կազմակերպութեամբ, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից եւ Թուրքիայից։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։