Հա

Համայնք

01/07/2019 - 10:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձը

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ եւ Սրբազնագոյն Հայրապետի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձի ուրախ առիթով, 30 յունիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի պաշտօնական յատուկ նամակով շնորհաւորեց Նորին Սրբութեան, Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի սրտին թարգմանը հանդիսանալով:

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ եւ Սրբազնագոյն Հայրապետի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձի ուրախ առիթով, 30 յունիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի պաշտօնական յատուկ նամակով շնորհաւորեց Նորին Սրբութեան, Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի սրտին թարգմանը հանդիսանալով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հայրը թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային կեանքում գործող բոլոր կառոյցների եւ ժողովրդի անունից բարեմաղթանքներով լի նամակ էր շարադրել, յայտնելով բոլորի որդիական սէրն ու ակնածանքը, Հայոց Հայրապետի նկատմամբ, նրա ընտրութեան եւ օծման տարեդարձի առիթով:

Իր նամակում, առաջնորդ Սրբազանը յատկապէս անդրադառնալով անցած 24 տարիներում Վեհափառ Հայրապետի իր անձի վրայ թողած մեծ ազդեցութեան, որդիական սիրով դրւատում է Նորին Սրբութեան մարդկային եւ հոգեւոր բարձր արժանիքները, գրելով. «Անցած 24 տարիները բնաւ հեռու չեն թւում ինձ, որովհետեւ Ձերդ Սրբութեան օծման իսկ պահից հետեւող եմ եղել Ձեր բոլոր քայլերին, երբեմն կատարող Ձեր յանձնարարած հրահանգներին, թելադրած աշխատանքներին, մէկ խօսքով՝ մասնակից Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ճամբով Ձեր ուղեգծած առաքելութեան: Եւ սա երջանկութեան մէկ տեսակ է, որի լծին քաղցրութիւնը շատ չի՛ տարբերւում Աւետարանում Յիսուսի մատնանշած լծի քաղցրութիւնից: Առաջին սպասաւորութեան լուծը Ձեր ուսերին վերցընելով, Դուք բոլորս լծեցիք Ձեր ծառայական վեհ ճանապարհին, ուսուցիչների ուսուցիչը հանդիսանալով Միաբանութեան ամէնից աւագ անդամից, մինչեւ դեղնակտուց աբեղան, Դպրեվանքի աւարտական սարկաւագից, մինչեւ նորաբողբոջ սանիկը»:

Ապա, Սրբազան Հայրը անդրադառնում է շինարարական այն հսկայածաւալ աշխատանքին, որ Անթիլիասի կաթողիկոսարանն ու դրա յարակից բոլոր հաստատութիւնները, կրօնական եւ ազգային կառոյցները կերպարափոխել է անճանաչելիօրէն փայլեցնելով: Այս մասին նա գրում է. «Եթէ մարդիկը լռեն, քարերն են աղաղակելու, սիրելի՛ Վեհափառ, այն քարերը, որոնք Ձեր սուրբ աջով դրեցիք իրարու վրայ, ծաղկեցնելով մեր Կաթողիկոսութիւնը իր վանքերով եւ թեմերով, իր մշակութային ու կրթական առաքելութեամբ, իր Դպրեվանքով ու Միաբանութեամբ: Թեմերն ու թեմակալները Ձեզ ունեն իբրեւ տիպար օրինակ ե՛ւ հոգեւորական կեանքի ե՛ւ ազգային ծառայութեան ոլորտում, մէկ կողմից իբրեւ պաշտպանը մեր եկեղեցու սուրբ կանոնների, միւս կողմից իբրեւ պաշտպանը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անկախութեան եւ ստանձնած կարեւոր դերակատարութեան յատկապէս Սփիւռքեան կեանքում, ազգային դիմագծի մաշեցման ջաղացքի դէմ պայքարելով»:

Ի վերջոյ, առաջնորդ Սրբազանը որդիական աջահամբուրիւ ստորագրում է նամակը, Թեմի ժողովրդի սէրն ու բարեմաղթանքները դրոշմելով միատեղ:

Յարակից լուրեր

  • 120-ամեայ նամակ Սուրբ Թադէի վանքից
    120-ամեայ նամակ Սուրբ Թադէի վանքից

    Այս օրերին երբ պատրաստւում ենք մեր հաւատքի ծննդավայր Սուրբ Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան, վերանորոգելու մեր քրիստոնէական հաւատքն ու ազգային պատկանլիութիւնը, մեր աչքերը յետադարձ հայեացքով սեւեռում ենք վանքի ժամանակակից պատմութեան, հաղորդւելու անցեալով եւ տեսնելու այն անձուկ կացութիւնը որին մատնւել էր հոգեւոր եւ ազգային այս կենտրոնը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ղասումաշէն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ղասումաշէն գիւղում

    Մեր թեմի տասնամեակներից ի վեր հայաթափւած տարածքներում, գաւառներում ու գիւղերում բազմաթիւ են այնպիսի յիշատակներ՝ եկեղեցիներ, դպրոցներ եւ գերեզմանատներ, որոնք պատմական անցեալի մշուշից դուրս է բերում թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, հետազօտական այցելութիւններ տալով հեռաւոր շրջաններ: Երկուշաբթի, 15 յուլիս 2019 թ.-ին Սրբազան Հայրը այցելեց Ղարադաղի նախկին հայաբնակ Ղասումաշէն գիւղը:

  • ՀՀ վարչապետը շնորհաւորել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին
    ՀՀ վարչապետը շնորհաւորել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին ծննդեան օրւայ կապակցութեամբ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում

    Թեմի տարբեր շրջաններում հետազօտական իր աշխատանքների ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ 12 յուլիս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերը եւ նախկին հայկական Վարդան գիւղատեղը, տեղագրելով ցարդ աննկատ մնացած հինաւուրց գերեզմանատունը:

    Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին
    Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

    Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան, Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքին մէջ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։