Հա

Համայնք

01/07/2019 - 10:20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձը Ատրպատականի հայոց թեմում

Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագոյն ազգընտիր կաթողիկոսի ընտրութեան եւ հովւապետական օծման 24-րդ տարեդարձի ուրախ առիթով (յունիս 28 - 1 յուլիս 1995) կիրակի, 30 յունիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար:

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագոյն ազգընտիր կաթողիկոսի ընտրութեան եւ հովւապետական օծման 24-րդ տարեդարձի ուրախ առիթով (յունիս 28 - 1 յուլիս 1995) կիրակի, 30 յունիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում եկեղեցական արարողութեան նախագահեց եւ իր պատգամը յղեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, իսկ Ուրմիայի Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում ս. պատարագը մատոյց եւ քարոզեց՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեան: Թաւրիզում ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, իսկ Ուրմիայում «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ Արտեմիս Բայրամեանի: Թաւրիզում, մոմակրութեամբ եւ քշոցակրութեամբ խորանին սպասարկում էին մանուկներ, որոնք Վեհափառ Հայրապետին վերջին հովւապետական այցի ընթացքում, (մայիս 2012 թ.), հազիւ քայլող կամ գրկի երեխաներ էին, իսկ այսօր Հայոց Հայրապետի համար կատարւած Մաղթանք Հայրապետականին են մասնակցում, խորանի վրայ պաշտօն ստանձնելով..:

Պատգամից առաջ, Առաջնորդ Սրբազանի գլխաւորութեամբ, խորանի սուրբ բեմում, «Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ սկսւեց Հայրապետական մաղթանքը, Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետների յատուկ բարեմաղթական աղօթքը, որը խմբագրւել է 1930 թւին, երջանկայիշատակ Տ.Տ. Բաբգէն Ա Կիւլէսէրեան կաթողիկոսի կողմից: Բնագրին հետեւողութեամբ կարդացւեցին սուրբգրային  համապատասխան ընթերցումներ եւ մաղթանքներ՝ վասն արեւշատութեան եւ «ընդ երկայն աւուրս» գահակալութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի եւ ի պայծառութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսական Սուրբ Աթոռոյն:

Առաջնորդ Սրբազանը իր պատգամով, մեկնաբանեց Հայրապետական մաղթանքի բնագրում տեղադրւած աւետարանական հատւածի Քաջ Հովւի պատկերը, ցոյց տալով որ հովւի նւիրաբերումը, սովորական պարտականութիւն չէ՛, այլ անձնազոհութիւն, նոյնիսկ կորուսեալ այն մէկի համար, որը դարձեալ մաս է կազմում իր հօտին. «Հովւապետական մականը իր ձեռքին, ընտրութեան եւ օծման օրւանից Վեհափառ Հայրապետը մեր ժողովրդի զաւակներին հաւաքում է Քրիստոսի հօտի մէջ: Աշխարհացրիւ հայութեան գաղթօջախներում, Լիբանանից սկսեալ մինչեւ աշխարհի տարբեր անկիւններում գտնւող հայերը նրա ուշադրութիւնից չեն վրիպում: Միւս կողմից, հոգեւոր ու ազգային ծառայութեան պարունակից դուրս, Արամ Ա կաթողիկոս իր ժողովրդի արժանաւոր ներկայացուցիչը եղաւ ու շարունակում է մնալ, միջազգային բեմերում, համաշխարհային մակարդակի վրայ: Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի բարձրագոյն դիրքը զբաղեցնելու օրերից, նա մեր ազգի դատի նւիրեալ խօսնակը դարձաւ ամէն տեղ, պետական ու քաղաքական բարձրագոյն ամբիոններից բարձրաձայնելով անիրաււած մեր ժողովրդի արդար դատի լուծման տենչը հայութեան:

«Վեհափառը նաեւ եղաւ շինարար Հայրապետ: Նայեցէ՛ք Անթիլիասի վանքին, Պիքֆայայի վանքին, Կաթողիկոսարանի միւս հիմնարկութիւններին: Հին, լքւած, մաշւած ոչինչ չի՛ մնացել: Անթիլիասի հին օրերից միայն մէկ պարիսպ մնացել էր, որ Մայրավանքի հայ որբերի որբանոց լինելու օրւանից կար, դա եւս վերացւել է եւ Կաթողիկոսարանը վերածւել է հոգեւոր ու վարչական շքեղ կենտրոնի սփիւռքահայութեան սրտին վայել:

«Արամ Ա Վեհափառ Հայրապետը ուժեղ նկարագրի տէր մարդ է, որ կարող է իրմով հմայել հոգեւորականների, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների, որոնք պատրաստւում են իրենց ծառայութեան համապատասխան կեանքին ու ասպարէզին, եւ կամ արդէն իսկ կան իրենց պաշտօնների գլխին կանգնած: Նրա հզօր անհատականութիւնը խորապէս տպաւորում է իրեն լսողներին, յառաջադէմ եւ նոր ծրագրերի միշտ բաց միտք եւ հեռատես հայեացք տեսնելով նրա աչքերի մէջ:

«Իր այս վեհ ինքնութեամբ եւ ճաշակաւոր նախասիրութիւններով, նաեւ նա կարողանում է վարակել թեմերի մէջ գործող հոգեւորական եւ աշխարհական ծառայողներին: Մեր բոլոր թեմերի հոգեւորականութեան համար տիպար օրինակը Վեհափառն է, իսկ աշխարհական ղեկավարութիւնը միշտ հետամուտ՝ Նորին Սրբութեան ցուցմունքին եւ հայրական թելադրութիւններին: Նայեցէ՛ք մեր բոլոր թեմերին, Վեհափառի ներկայութիւնը զգալու էք այնտեղ, որովհետեւ նրա հզօր շնչով թափ է ստանում գործը, ինչպէս նաեւ արդիւնաւորւում է այն, նրա աղօթքով ու քաջալերանքով»,- ասաց Սրբազանը:

Հայրապետական մաղթանքը իր աւարտին հասաւ երգչախմբի եւ ներկայ հաւատացեալների կողմից միաբերան երգւած «Կիլիկիա» մաղթերգով:

Յարակից լուրեր

  • 120-ամեայ նամակ Սուրբ Թադէի վանքից
    120-ամեայ նամակ Սուրբ Թադէի վանքից

    Այս օրերին երբ պատրաստւում ենք մեր հաւատքի ծննդավայր Սուրբ Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան, վերանորոգելու մեր քրիստոնէական հաւատքն ու ազգային պատկանլիութիւնը, մեր աչքերը յետադարձ հայեացքով սեւեռում ենք վանքի ժամանակակից պատմութեան, հաղորդւելու անցեալով եւ տեսնելու այն անձուկ կացութիւնը որին մատնւել էր հոգեւոր եւ ազգային այս կենտրոնը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ղասումաշէն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ղասումաշէն գիւղում

    Մեր թեմի տասնամեակներից ի վեր հայաթափւած տարածքներում, գաւառներում ու գիւղերում բազմաթիւ են այնպիսի յիշատակներ՝ եկեղեցիներ, դպրոցներ եւ գերեզմանատներ, որոնք պատմական անցեալի մշուշից դուրս է բերում թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, հետազօտական այցելութիւններ տալով հեռաւոր շրջաններ: Երկուշաբթի, 15 յուլիս 2019 թ.-ին Սրբազան Հայրը այցելեց Ղարադաղի նախկին հայաբնակ Ղասումաշէն գիւղը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում

    Թեմի տարբեր շրջաններում հետազօտական իր աշխատանքների ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ 12 յուլիս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերը եւ նախկին հայկական Վարդան գիւղատեղը, տեղագրելով ցարդ աննկատ մնացած հինաւուրց գերեզմանատունը:

    Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին
    Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

    Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան, Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքին մէջ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում

    Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ուսումնասիրական աշխատանքները, թեմի տարածքում նախկին հայաբնակ շրջանների տեղագրութիւնը կատարելու, շաբաթ 6 յուլիս 2019-ին նրան հասցրել էին Ղարադաղի Բերդ գիւղը: Տեղի եկեղեցու, գերեզմանատան եւ ընդհանրապէս նախկին հայկական կեանքի մասին Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ստորեւ ներկայացնում ենք ի՛ր գրչով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։