Հա

Համայնք

06/07/2019 - 11:30

Ռոհանիի` դոլարից հրաժարւելու առաջարկը. ի՞նչ կը շահի եւ ի՞նչ կը կորցնի Հայաստանը

Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առաջին հերթին ազդում են բանկային ոլորտի վրայ, եւ այդ առումով դոլարից հրաժարւելը թոյլ կը տայ հարեւան երկրների հետ աւելի հեշտ իրականացնել առեւտրային գործողութիւններ։

«alikonline.ir» - Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առաջին հերթին ազդում են բանկային ոլորտի վրայ, եւ այդ առումով դոլարից հրաժարւելը թոյլ կը տայ հարեւան երկրների հետ աւելի հեշտ իրականացնել առեւտրային գործողութիւններ։

Իրանը ձգտում է ամերիկեան պատժամիջոցների պայմաններում պահպանել գործընկերների հետ առեւտրատնտեսական յարաբերութիւնների մակարդակը։ Հէնց այդ համատեքստում պէտք է դիտարկել ԻԻՀ նախագահի առաջարկը Հայաստանի հետ փոխհաշւարկներում ազգային արժոյթի անցնելու մասին։ «Sputnik» Արմենիայի հետ հարցազրոյցում նման կարծիք յայտնեց Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը։

Յուլիսի 3-ին Թեհրանում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին առաջարկել է փոխադարձ առեւտուր իրականացնել ազգային արժոյթով։ Նրա կարծիքով` այդ քայլը թոյլ կը տայ երկու երկրներին զգալիօրէն աւելացնել ապրանքաշրջանառութեան ծաւալները։

Ոսկանեանը յիշեցրեց, որ Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առաջին հերթին ազդում են բանկային ոլորտի վրայ, եւ այդ առումով դոլարից հրաժարւելը թոյլ կը տայ հարեւան երկրների հետ աւելի հեշտ իրականացնել առեւտրային գործողութիւններ։ Թեհրանը հիմա նման առաջարկներ է անում իր միւս գործընկերներին` Ռուսաստանին եւ Չինաստանին։

«Իհարկէ, այդ առաջարկին լաւագոյն գնահատական կարող են տալ տնտեսական հատւածի ներկայացուցիչները։ Այնուամենայնիւ, հարցն առնւազն կարելի է քննարկել։ Եւ եթէ տնտեսական հետեւանքներն ուսումնասիրելիս պարզւի, որ մեզ դա ձեռնտու է, ապա ինչու ոչ, եկէք անցնենք ազգային արժոյթով առեւտրի»,- նշեց Ոսկանեանը։

Նա յիշեցրեց, որ Իրանի հետ յարաբերութիւնները չափազանց կարեւոր են Հայաստանի համար, եւ դրանք ունեն ոչ միայն տնտեսական, այլ նաեւ աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Գրիգորեանի հետ վերոյիշեալ հանդիպմանը կրկին հնչել է Պարսից ծոց - Սեւ ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցը։ Հայաստանին այդ միջանցքի ստեղծման մէջ յատկացւում է շատ լուրջ տեղ։

Իրադրութիւնն այլ տեսանկիւնից է դիտարկում ԱԺ ֆինանսավարկային եւ բիւջէտային հարցերի յանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկեանը։ Նա կարծում է, որ ազգային արժոյթի անցնելն առաջին հերթին կախւած է փոխադարձ առեւտրի ծաւալներից։ Ցաւօք, այդ ծաւալներն այդքան զգալի չեն, բացի այդ իրանական ռիալն աւելի շատ է հակւած փոխարժէքի տատանումների, քան հայկական դրամը։ Այդ տատանումները կարող են չափազանց բացասական ազդեցութիւն ունենալ կողմերից մէկի վրայ։

«Բանն այն է, որ իրանական ռիալը ազատ կոնւերսիայի ենթարկւող արժոյթ է, ուստի այստեղ ռիսկերը չափազանց շատ են։ Այդ ռիսկերը կարող էին աւելի քիչ լինել, եթէ ներկրումն ու արտահանումը մօտաւորապէս նոյն մակարդակի վրայ լինէին։ Հայաստանն աւելի շատ ներկրում է Իրանից, քան արտահանում այնտեղ»,- ասում է Մանուկեանը։

Նրա խօսքով` ազգային արժոյթի անցնելը տւեալ փուլում յատկապէս արդիական է Ռուսաստանի դէպքում, որից Հայաստանը գազ է ստանում։ Ազգային արժոյթով էներգակիրների առեւտուրն օգուտ կը տար հայկական տնտեսութեանը, քանի որ էներգակիրների գինը կախւած չէր լինի արժոյթների փոխարժէքի տատանումներից։ Բայց Իրանի դէպքում դժւարութիւններն աւելի շատ են, քան լուծումները։

«Մենք Իրանի հետ ունենք ֆինանսական շրջանառութեան, փոխանցումների այն մասշտաբները, որոնք ունենք Ռուսաստանի դէպքում։ Բացի այդ, իրանական արժոյթը չափազանց խոցելի է տւեալ փուլում` ի տարբերութիւն հայկական դրամի։ Դա լրացուցիչ խնդիրներ կը ստեղծի Հայաստանի համար»,- նշեց պատգամաւորը։

Փոխադարձ հաշւարկներում ազգային արժոյթների անցնելն իրատեսական եւ շահաւէտ կը լինի այն դէպքում, եթէ Իրանը միանայ ԵԱՏՄ-ին։ Այդ դէպքում միաւորման ներսում առեւտրի ապադոլարացումն աւելի շատ օգուտ կը բերեր բոլոր անդամ երկրներին։

Յարակից լուրեր

  • Հայաստանում եղել է չորս Դաշնակցութիւն
    Հայաստանում եղել է չորս Դաշնակցութիւն

    Հետաքրքրութեամբ կարդացի Ռամկավար ազատական (Լիբերալ դեմոկրատական) կուսակցութեան անդամ Վիգէն Խաչատրյեանի արտայայտութիւնը, որ 1990-1995 թւականներին Հայաստանում եղել է երկու Դաշնակցութիւն։ Սա կարող է անմեղ արտայայտութիւն է, պարոն Խաչատրեանը իր արտայայտած գաղափարներից մէկը շեշտելու համար ուզել է նշել, որ նոյնիսկ Դաշնակցութիւնը որոշ մի հանգրւանի բաժանւել է երկուսի։ Իսկ քաղաքական ներկայ մթնոլորտում կարելի է նաեւ մտածել, որ պարոն Խաչատրեանը ջուր է լցնում վարչապետ Նիկոլ Փաշինեանի ջրաղացին, որ փորձում է միշտ երկու Դաշնակցութիւն տեսնել՝ դրսում ու ներսում, Հայաստանում եւ արտերկրում…

  • Անկարան թարգմանութեան սխալ է համարում Թուրքիայի դէմ պատերազմելու մասին Պոմպէոյի խօսքերը
    Անկարան թարգմանութեան սխալ է համարում Թուրքիայի դէմ պատերազմելու մասին Պոմպէոյի խօսքերը

    Անկարան թարգմանութեան սխալ է համարում Թուրքիայի դէմ պատերազմելու պատրաստակամութեան վերաբերեալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէոյի խօսքերը, «նա չէր կարող նման անպատասխանատու յայտարարութիւն անել»:

  • Թրամփը, քրդերը եւ փոքր պետութիւնների անվտանգութեան խնդիրները
    Թրամփը, քրդերը եւ փոքր պետութիւնների անվտանգութեան խնդիրները

    Այսօր համատարած ընկալում կայ, որ ԱՄՆ, աւելի ճիշտ նախագահ Թրամփը դաւաճանել է իր երբեմնի դաշնակից Սիրիայի քրդերին, թողել նրանց դէմ առ դէմ Թուրքիայի, որը Սիրիայի հիւսիս-արեւելքում վերաձեւում է անվտանգութեան համակարգը՝ ըստ իր, Ռուսաստանի, Իրանի, նաեւ Սիրիայի նախագահի ցանկութիւնների ու մտահոգութիւնների։ ԱՄՆ-ը կարծես այս փուլում դուրս է գալիս տարածաշրջանային անվտանգութեան հաւասարումից՝ միաժամանակ քրդերին դարձնելով այդ հաւասարութեան «հանելին»։

  • «Իրանի կողմից որեւէ անցանկալի քայլի դէպքում, պատասխանը չափազանց ցաւոտ է լինելու». Թրամփը դարձեալ սպառնացել է Իրանին
    «Իրանի կողմից որեւէ անցանկալի քայլի դէպքում, պատասխանը չափազանց ցաւոտ է լինելու». Թրամփը դարձեալ սպառնացել է Իրանին

    Դոնալդ Թրամփն ԱՄՆ կառավարութեան հերթական նիստի շրջանակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կրկին անդրադարձել է իրանական թեմային՝ նշելով, որ Իրանի կողմից որեւէ անցանկալի քայլի դէպքում, պատասխանը չափազանց ցաւոտ է լինելու:

  • Պոմպէոն յայտարարել է, որ Թրամփը պատրաստ է պատերազմ սկսել Թուրքիայի դէմ
    Պոմպէոն յայտարարել է, որ Թրամփը պատրաստ է պատերազմ սկսել Թուրքիայի դէմ

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դէմ ռազմական գործողութիւններ սկսել, սակայն Վաշինգտոնն, ըստ նրա, նախընտրում է «խաղաղութիւնը պատերազմի դիմաց»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։