Հա

Համայնք

10/08/2019 - 10:20

Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

«alikonline.ir» - Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազանը ողջունելով նորընտիր վարչութեան, որը գլխաւորում էր կազմի նախագահ Անահիտ Յակոբեանը, ընդգծեց համայնքի կեանքում կրթւած երիտասարդութեան ապագայ ղեկավարի դերակատարութիւնը: Եօթ հոգանոց կազմը, առաւել անձնափոխանորդները, միութեան աշխատանքներում կազմակերպական մեծ փորձառութեամբ յառաջ են տանում ակադեմական, ուսուցողական, մանկավարժական եւ ընկերական գործունէութիւն, տարբեր տարիքներում գտնւող համայնքայինների կեանքում փոփոխութիւն բերելու նպատակով:

Հանդիպման ընթացքին, վարչութեան ներկայացրած յառաջիկայ ծրագրերի հիման վրայ, Սրբազան Հայրը կատարեց որոշ թելադրանքներ եւ տւեց իր կարծիքը, աւելի մեծ թւով անդամներ եւ մասնակիցներ ներգրաւելու գծով իրենց հաւաքական աշխատանքներում:

Վարչութեան նախագահ Անահիտ Յակոբեանը բոլորի անունից շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօր, միշտ միութեան կողքում կանգնած մնալու համար, եւ այն քաջալերանքին, որով կարողանում են հունաւորել իրենց նախածրագրած աշխատանքները:

Վարչութեան բոլոր անդամները իրենց պատկերացումները տւեցին, յատկապէս համալսարանական եւ համալսարանաւարտ անձերի ներկայութիւնից եւ գիտութիւնից օգտւելու մասին: Արծարծւած նիւթերից էր նաեւ ուսուցողական-դաստիարակչական շրջագայութիւնները թեմի նախապէս հայաբնակ վայրերում, որտեղ դեռեւս կանգուն են հայրերի կառուցած հաւատքի տներն ու ուսումնարանները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։