Հա

Համայնք

08/04/2013 - 12:17

altԹաւրիզ, ազգային առաջնորդարան - Արեւելեան Ատրպատական նահանգում հայոց ազգային «Թամարեան» եւ «Սահակեան» դպրոցները արդէն տասնամեակների վրայ տարածւած պատմութիւն ունեն՝ բազմաթիւ սերունդներ դաստիարակած լինելով ու համայնքային կեանքի ողնասիւնը հանդիսանալով:
Նահանգի պետական կրթական խորհրդի կողմից եւս յատուկ գուրգուրանքի առարկայ հայոց դպրոցը, տարեշրջանի սկզբից ի վեր իր կանոնաւոր դասաւանդութիւնների կողքին՝ մշակութային ու կրթական մրցանակներ էլ վաստկում է, իր տեսչութեան եւ ուսուցչակազմի բծախնդիր ու հոգածու աշխատանքով եւ աշակերտութեան ջանասիրութեամբ:

altԴպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանի վկայութեամբ՝ աշակերութեան արձանագրած նորագոյն յաջողութիւնը հետեւեալ մարզերում է դասաւորւել՝ մշակութային մարզում դպրոցի տղայոց ուղեցոյցի երգչախումբը, ղեկավարութեամբ երգի եւ երաժշտութեան ուսուցչուհի Նարինէ Սայադեանի, գրաւել է առաջին տեղը: Դարձեալ մշակութային բնագաւառում՝ ջրաներկ (pastel) գեղանկարչութիւնում, միջնակարգի աշակերտներից Մոնթէ Դիլանեանը գրաւել է երկրորդ տեղը: Իսկ կրթական ոլորտում Ա եռամսեակի քննութիւններում, հայոց դպրոցի աշակերտները գրաւել են առաջին տեղը:
Յաջողութեանց երեք առիթները գնահատելով՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը իր գնահատանքը յայտնեց՝ թէ՛ տեսչութեան, թէ՛ ուսուցչակազմին եւ թէ՛ աշակերտութեանը՝ մաղթելով նորանոր յաջողութիւններ, որպէսզի հայոց դպրոցը իր աշակերտութեամբ միշտ պատիւ բերի մեր եկեղեցուն ու ազգին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։