MENU
Իրանում ՀՀ դեսպանատանն ի յիշատակ ազգային հերոս աշխարահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի բացւել է սգոյ մատեան:
Վարչապետի` ՀՅԴ նախարարներին ազատելու հրամանը ստորագրւել է այն բանից յետոյ, երբ Դաշնակցութիւնն արդէն յետ էր կանչել իր նախարարներին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: «Այս հարցի հետ կապւած պէտք չէ շոուներ անել: Մենք յետ ենք կանչել կառավարութեան մեր անդամներին, դրանից յետոյ են եղել համապատասխան հրահանգները»,- ասաց նա:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եւրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է ադրբեջանցի պատգամաւոր Գուդրաթ Հասանգուլիեւի այն յայտարարութեանը, ըստ որի՝ Ռուսաստանն «օկուպացրել է» ադրբեջանական տարածքները: Խօսքն Արցախի հիմնախնդրի մասին է:
Հրապարակախօս Վահան Իշխանեանը իր ֆէյսբուքեան էջում է. «Յանկարծ իր վերահսկողութիւնից դուրս մի թիզ տեղ չլինի, յանկարծ մի դիրք չլինի որը չի ենթարկւելու իրեն, իշխանութեան բոլոր ծալքերը պէտք է իր ձեռքում լինեն, հակառակ դէպքում, յանկարծ մի տեղ ինչ որ ինքնուրոյն շարժ նկատւի, սպառնալիք է յեղափոխութեանը, այսիքն իր իշխանութեանը, այսիքն իրեն:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը տեղեկացնում է.
«Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնւող ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը ուշադրութեամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին։
Արդարադատութեան միջազգային դատարանն (ԱՄԴ) այսօրւայ նիստում հրապարակել է իր վճիռը, որն ԱՄՆ-ի պարտաւորեցնում է չեղարկել Իրանի դէմ սահմանած մարդասիրական, դեղորայքային, պարենային եւ օդային տրանսպորտի պատժամիջոցները:
«Նախորդ տարիներին հետաքրքիր երեւոյթ կար․ Հայաստանում պետական վերնախաւում բարձր դիրք ունեցող անձանց որդիները կազմակերպչական, կառավարման ոլորտի բարձրակարգ մասնագէտներ էին»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը:
«Հրապարակ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. ««Քաղաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան նախագահ Սասուն Միքայէլեանը, որը նոր իշխանութիւնների «Սաշիկ» դառնալու հաւակնութիւններ ունի եւ որոշել է դա սկսել Հրազդանից, գրեթէ տեռոր է անում Կոտայքի մարզպետի նկատմամբ, որ նա հնազանդօրէն կատարի իր հրահանգները։
Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ փակ նիստի ընթացքում դէմ է քւէրակել Քաղաքաշինութեան եւ տրանսպորտի, Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի ու Աշխտանքի եւ սոցիլական անվտանգութեան նախարարութիւնների տրոհման մասին՝ կառավարութեան օրէնսդրական նախաձեռնութեանը: