Հա

Համայնք

Items filtered by date: Երեքշաբթի, 01 Մայիսի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երեքշաբթի, 01 Մայիսի 2018 21:30

Նիկոլ Փաշինեանը չընտրւեց ՀՀ վարչապետ

ՀՀ ԱԺ-ում այսօր առաւօտ ժամը 12-ին սկսւած յատուկ նիստն աւարտւեց։

ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը նախքան ֆրակցիայի անունից ելոյթ ունենալն անդրադարձավ ՀՅԴ-ական պատգամաւոր Աղւան Վարդանեանի ելոյթին:

Այսօր ԱԺ յատուկ նիստում, ուր քննարկվում էր ՀՀ վարչապետի թեկնածութեան հարցը, խմբակցութեան անունից ելոյթ ունեցաւ ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը: Նա նախ նշեց, որ ուլտիմատումների, շանտաժի միջոցով քաղաքական որոշումներ չեն կայացւելու: 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Աղւան Վարդանեանի հնչեցրած տեսակէտը անձնական որոշում է եւ չի համապատասխանում Հ. Յ. Դաշնակցութեան պաշտօնական դիրքորոշմանը:

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Աղւան Վարդանեանի ելոյթը  Ազգային ժողովի յատուկ նիստին՝ վարչապետի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ։ Գրում է «yerkir.am»

Ազգային ժողովի յատուկ նիստում, որն այսօր՝ մայիսի 1-ին, գումարւել է իրաւունքի ուժով, ընթանում է վարչապետի ընտրութիւնը: Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրէնքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրաւունք ունեն բոլոր խմբակցութիւնները, սակայն առաջադրւած է միայն մէկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինեանը: Նա առաջադրւել է «Ելք» խմբակցութեան կողմից: ՀՅԴ ու «Ծառուկեան» խմբակցութիւնները յայտարարել են, որ քւէարկելու են Փաշինեանի օգտին, իսկ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել, թէ եւ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանն աւելի վաղ նշել էր, որ եթէ միւս 3 խմբակցութիւնները 1 թեկնածուով հանդէս գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի եւ մայիսի 1-ին կունենանք վարչապետ:

ԱԺ ՀՀԿ խմբակցութիւնն իր որոշումը կը կայացնի ԱԺ նիստում հարցի քննարկումից յետոյ. Լրագրողների հետ զրոյցում յայտարարեց խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս է քւէարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանին:

«Արմէնպրես» գործակալութեանը տւած հարցազրոյցում ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովն ասել է, որ իրենց կուսակցութիւնը վարչապետի թեկնածուի քւէարկութեան վերաբերեալ որոշում կը կայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինեանի ծրագրին ծանօթանալուց յետոյ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։