MENU
Այս ընտրութիւններուն, բնականաբար, հայութիւնը եւս բերաւ իր աշխուժ եւ տիրական մասնակցութիւնը, որովհետեւ լիբանանահայութեան իսկական եւ արժանաւոր ներկայացուցչութեան խնդիր գոյութիւն ունէր: ՀՅԴ-ի կողմէ առաջադրուած էին չորս թեկնածուներ` ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, Յակոբ Թերզեան, Սերժ Չուխատարեան եւ Ալեքսանտր Մաթոսեան:
Խորասան Ռազաւի նահանգ կատարած այցի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ մայիսի 6-ին հանդիպել է Սաբզեւար եւ Նէյշաբուր քաղաքների բնակիչների հետ:
«Կոմսոմոլսկայա պրաւդա» ռադիոկայանի հաղորդման ժամանակ հաղորդման մասնակիցներ Միխայէլ Լէոնտեւի, Իլիա Սաուէլեւի եւ Միխայէլ Իւրեւի արտայայտութիւնները, բուռն հակազդեցութիւն են առաջացրել ոչ միայն Հայաստանի բնակիչների շրջանում, հնարաւոր է՝ նաեւ Ռուսաստանում, այլեւ ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտօնեաների շրջանում եւ ոչ միայն:
Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն, անդրադառնալով Սիրիայում Իրանի ռազմական ներկայութեանը, նախարարների կաբինետի նիստի ժամանակ յայտարարել է, որ Իսրայէլն իր հիւսիսային սահմանների մօտ չի հանդուրժի իրանական թշնամական ռազմական ներկայութեան ամրապնդումը:
Թուրքիայում սպասւող նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցող ուժերն ու դէմքերն արդէն յայտնի են:
Թուրքիան կը շարունակի ռազմական գործողութիւնները Սիրիայի եւ Իրաքի հիւսիսային շրջաններում: Այս մասին յայտարարել է Ռեջեբ Թայիբ Էրդողանը՝ ելոյթ ունենալով «Արդարութիւն եւ զարգացում» իշխող կուսակցութեան ակտիւիստների առաջ Ստամբուլում: