Հա

Համայնք

Items filtered by date: Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2018 13:10

9 օգոստոսի 2018

Published in PDF

Այսօր օգոստոսի 9-ին կայացաւ է ՀՀ կառավարութեան հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Օրակարգում ընդգրկւած էր 31 հարց, որից 3-ը՝ գաղտնի: 

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչը մեկնաբանում է ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների բացասական դինամիկայի արդիւնքում Հայաստանի տուժելու մասին մտավախութիւնները:

Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2018 12:20

Ընտրութիւններ առանց ընդդիմութեան

Երեւանի աւագանու առաջիկայ ընտրութիւնները աչքի կընկնեն մի շատ հետաքրքիր առանձնայատկութեամբ` ընդդիմութեան բացակայութեամբ: Մինչեւ այս պահը իրենց մասին յայտարարած քաղաքական ուժերի մէջ մենք ընդդիմութիւն, որպէս այդպիսին, չենք տեսնում: ՔՊ, «Ելք», ԵԾ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀՇ, Անդրիաս Ղուկասեանի կին եւ այլն: Ո՞րն է այստեղ ընդդիմադիր: Միւս կողմից էլ չկայ այն ուժը, որին պէտք է ընդդիմանալ:

ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նախկին համանախագահը կարծում է, որ Փաշինեանը պէտք է հանդիպի հանրապետութեան նախկին նախագահների հետ։ Փորձագէտներն այս հարցում այդքան էլ լաւատես չեն։

Որոշ փորձագէտներ կարծում են, որ Հայաստանի նոր իշխանութիւնները արցախեան հիմնախնդրի վերաբերեալ երկրի քաղաքականութիւնը պէտք է քննարկեն նախկին նախագահների հետ։

Իրանի դէմ ուղղւած ամերիկեան պատժամիջոցները թէեւ ոչ անմիջականօրէն, բայց կանդրադառնան հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների վրայ։ Մասնագէտները կարծում են, որ պէտք չէ դրամայի վերածել իրավիճակը, հակառակը` պէտք է համագործակցութեան նոր հնարաւորութիւններ փնտրել. օրինակ, ազատ տնտեսական գօտու շրջանակում ու տրանսպորտի ոլորտում։

Published in Իրան

Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի իշխանութիւնները մտադիր են շարունակել գնել իրանական նաւթը՝ չնայած Իրանի դէմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին:

Published in Տնտեսական

Թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վատթարացման պարագայում շեշտը պիտի դրւի ԱՄՆ քաղաքացիների եւ ԱՄՆ դեսպանատան թուրք աշխատակիցների` բանտից ազատելու վրայ: Այս մասին ասւում է «The New York Times»-ի թուրք թղթակից Ամբերին Զամանի յօդւածում: 

Published in Միջազգային
Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2018 10:30

Ձերբակալւել է Յովիկ Աբրահամեանի եղբայրը

ՀՀ յատուկ քննչական ծառայութեան վարոյթում գտնւող, 2008 թւականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատւածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դէպքերի վերաբերեալ քրէական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների կողմից իրականացւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում տւեալներ են ստացւել, որ ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանին փաստացի պատկանող, Ամբիկ Գէորգեանի անւամբ ձեւակերպւած` ՀՀ Արարատի մարզի Մխչեանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահւում է մեծ քանակութեամբ զէնք եւ ռազմամթերք: 

«BBC History Magazine»-ը հրապարակել է համաշխարհային պատմութեան մէջ ամէնից ազդեցիկ կանանց վարկանշային աղիւսակը, որը կազմւել է տարբեր ոլորտների 10 փորձագէտի կարծիքների հիման վրայ:

Published in Հասարակական
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։