MENU
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը օգոստոսի 29-ին խորհրդակցութիւն է անցկացրել 2019 թւականի եւ 2020-2021թթ. ՌԴ ազգային պաշտպանութեան ոլորտի համար նախատեսւած բիւջէի ծախսերի թեմայով։ Ժամանակակից մարտահրաւէրներն ու սպառնալիքները թանկ արձագանգ են պահանջում, ՌԴ-ն անվտանգութեան հարցերի համար գումար չի խնայում։ Դա վերաբերում է նաեւ գործընկեր երկրներում ՌԴ ռազմաբազաներին։
ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանի մասնակցութիւնը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եւրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանութիւնից յետոյ պարզւեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մէկը լինելու է «Ղարաբաղ»-ը:
30 օգոստոսի այս օրը, 91 տարի առաջ, Մ. Նահանգներու Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնօ քաղաքին մէջ, բոցավառ իր աչքերը յաւիտենապէս փակեց հայ ժողովուրդի նոր ժամանակներու առասպելատիպ Քաջն ու Հերոսը՝ ԱՆԴՐԱՆԻԿ։
«yerkir.am»-ը զրուցել է Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանի հետ:
Իսլ. խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը երկար տարիներ բարեկամական յարաբերութիւններ ունեն, որոնց վրայ չեն կարող ազդել ՀՀ-ում տեղի ունեցող ներկայիս իրադարձութիւնները:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը հաստատել է, որ Սիրիայի կառավարութիւնը իրաւունք ունի ապահովել իր ինքնիշխանութիւնը եւ հեռացնել, վերացնել իր տարածքում ահաբեկչական սպառնալիքը, ընդգծելով, որ Ռուսաստանը սատարում է Սիրիայում կարգաւորման բոլոր ջանքերին՝ Անվտանգութեան խորհրդի 2254 բանաձեւի համաձայն, հաղորդում է Սիրիայի պետական լրատւական ՍԱՆԱ գործակալութիւնը:
Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:
Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին: