Հա

Համայնք

Կիրակի, 22 յուլիս 2018-ին, Լոս Անջելէսում գործող «Ջան Թաւրիզ» միութեան վարչութեան կազմակերպութեամբ, տարիների աւանդութեան համաձայն, Գլենդէյլի «Հօնոլուլու» այգում տեղի ունեցաւ Սբ. Թադէի վանքի օրւայ դաշտահանդէսը: 

Published in Ատրպատական

Շաբաթ, օգոստոսի 20-ին, Լա Քրասենթայի «Հայ կենտրոն»-ում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը հանդիպում ունեցաւ Ատրպատականի հետ առնչութիւն ունեցող երեք միութիւնների վարչութիւնների հետ, կազմակերպութեամբ Լոս Անջելէսում գործող «Ջան Թաւրիզ» միութեան:

Published in Ատրպատական

Չորեքշաբթի, օգոստոսի 10-ի կէսօրից յետոյ, ժամը 3:30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը հանդիպում ունեցաւ, Լոս Անջելէսում գործող «Ջան Թաւրիզ» կազմակերպութեան վարչութեան անդամների հետ: Ներկայ էին տէր եւ տիկին Նորիկ Արութունեանները, տէր եւ տիկին Յուսիկ Յարութիւնեանները, տէր եւ տիկին Մեսրոպ Բարսեղեանները, տէր եւ տիկին Աշոտ Ամիրխանեանները եւ տկն. Գեղանոյշ Վահանեանը:

Published in Ատրպատական

2015 թւականի օգոստոսի 12-ի երեկոյեան ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը աշխատանքային հանդիպում ունեցաւ, Լոս Անջելէսում գործող «Ջան Թաւրիզ» միութեան վարչութեան հետ: Ներկայ էին Յուսիկ Յարութիւնեանը (ատենապետ), Գեղանոյշ Վահանեանը (փոխատենապետ), Ռուբինա Թամրազեան-Բարսեղեանը (ատենադպրուհի), Աշոտ Ամիրխանեանը, Նորիկ Արթունեանը, եւ Մեսրոպ Բարսեղեանը: Ճամբորդութեան պատճառով բացակայում էր Նուբար Սոհբադեանը:

Published in Ատրպատական

Ապրիլի 8-ին, կեանքից հեռացաւ իրանահայ՝ երաժիշտ, խմբավար եւ երգահան Ժոռա Մինասեանը: Տաղանդաւոր արւեստագէտը ծնւել էր 1926 թւականին՝ Գրոզնի քաղաքում:
Ընտանեօք փոխադրւելով Իրան, հաստատւել էր Թաւրիզ, որտեղ շատ փոքր տարիքից նւիրւել էր երաժշտական արւեստին, աշակերտելով ժամանակի մեծ երաժիշտներ՝ Շաւարշ Բաղդասարեանին եւ Լեւոն Գրիգորեանին:

Published in Հասարակական

Սոյն յօդւածի խորագիրը կրող խօսքը, աւելի քան 70 տարի հայ մշակոյթին սպասարկելու ընթացքում մնայուն նշանաբանն է եղել տաղանդաւոր՝ երաժիշտ, խմբավար եւ երգահան Ժոռա Մինասեանի:
2005-ին հիմնադրւած «Ջան Թաւրիզ» կազմակերպութեան վարչութեան եւ օժանդակ յանձնախմբի կողմից, արդարեւ, ճիշտ ու շնորհակալ մտայղացում էր՝ կազմակերպել վաստակաշատ խմբավար Ժոռա Մինասեանի երաժշտա-մշակութային բեղուն գործունէութեան 70-ամեակը:

Published in Հասարակական

Սոյն թւականի կիրակի, նոյ. 9-ին, նախաձեռնութեամբ «Ջա՛ն Թաւրիզ» կազմակերպութեան՝ Լոս Անջելէսի Իրանահայ միութեան սրահում, տեղի է ունեցել անւանի եւ վաստակաւոր երգահան, երաժշտութեան ուսուցիչ, խմբավար ու կրթա-մշակութային գործիչ՝ Ժորա Մինասեանի գործունէութեան 70-ամեայ յոբելեանը:

Published in Մշակոյթ

Կիրակի, սեպտեմբեր 28-ի կէսօրին, Լոս Անջելէսի Լա Քրասենթա շրջանում գտնւող զբօսավայրում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը հանդիպեց նախկին ատրպատականցիների հետ, «Ջան Թաւրիզ»-ի ենթայանձնախմբի՝ «Կենտրոնական»-ի կազմակերպութեամբ:

Published in Ատրպատական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։