Հա

Համայնք

Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կառոյցների ներկայ իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի առաջին հատորը հրատարակելուց յետոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շարունակում է իր պրպտողական աշխատանքը թեմի տարբեր շրջաններում, ուսումնասիրելով, չափագրելով եւ լուսանկարելով բոլոր այն մասունքները՝ կանգուն եւ խոնարհւած եկեղեցիներ, մատուռներ, սրբավայրեր, դպրոցներ եւ այլ կառոյցներ, որոնք թեմի պատմութեան անմոռաց յուշերն են կազմում:

Published in Ատրպատական

Կիրակի, սեպտեմբերի 18-ի երեկոյեան ժամը 7-ին Ուրմիայի Սուրբ Ստեփանոս եկեղեցի այցելեց ԻԻՀ մշակոյթի փոխնախարար դոկտ. Սալեհին: Պատւիրակութեան կազմում էին նախարարութեան գրասենեակների եւ համայնքների պատասխանատու՝ դոկտ. Ֆրէյդունին, Արեւմտեան Ատրպատականի նոյն նախարարութեան հիմնարկի տնօրէն՝ Քարիմին եւ փոքրամասնութիւնների գրասենեակի ներկայացուցիչ Իսմայէլզադէն ու այլ պաշտօնատար անձինք։

Published in Ատրպատական
Չորեքշաբթի, 21 Սեպտեմբերի 2016 12:00

Ամեակները իմաստաւորելու մտասեւեռումով...

«ԱԼԻՔ»-ի ողջ ընտանիքը եւ դեռ յարակից մարմիններն ու ժրաջան աշխատանքներ ստանձնած տարբեր յանձնախմբերը՝ Թեհրանում, Ատրպատականում եւ Նոր Ջուղայում, անցնող երկշաբաթեակում (չասելու համար՝ անցնող ամիսներում) բառի բուն իմաստով մխրճւեցին թերթիս 85-ամեակը նշանաւորելու ծանրագոյն աշխատանքներում:

Published in Դիտանկիւն

Պրն. Մեջլումեանը երկար տարիներ աշխատել է ճանապարհաշինութեան եւ հանքարդիւնաբերութեան ոլորտում եւ իր գործունէութեան ընթացքում իրագործել է երկրի եւ նահանգի մասշտաբով 58 ձեռնարկատիրական եւ 3 բարեգործական ծրագրեր: Իրանահայ գործարարի 6 այլ մեծածաւալ արդիւնաբերական ծրագրերը եւս գտնւում են իրագործման փուլում:

Published in Համայնք
Չորեքշաբթի, 17 Օգոստոսի 2016 11:00

Ատրպատականը՝ գրկաբաց ու հիւրընկալ...

Թւականիս օգոստոսի 3-ից 5-ը բախտ վիճակւեց համայնքիս մի խումբ անդամների հետ, նաեւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեանը մաս կազմող անձանց ներկայութեամբ ճամբորդել Ատրպատական: Առիթը Գեարդաբադում Հ.Մ.Ա.Կ.-ի միջմասնաճիւղային մրցութիւններն էր:

Published in Ատրպատական

Բախտաւորութիւն համարելով Ատրպատականի տարածաշրջանում մեր ծառայութեան այս ժամանակաշրջանը, մեր ժողովրդի պատմութեան համար վճռորոշ թւականների հետ առնչւած վայրերի եւ նիւթերի ուսումնասիրութեամբ առաւել եւս զօրանում ենք, փարելով պատմութեան եւ կառչելով մեր ազգութեան արմատներին:

Published in Ատրպատական

Իրանի Իսլ. խորհրդարանի 10-րդ նստաշրջանի թեկնածու դոկտ. Կարէն Խանլարեանը ընկերակցութեամբ Կենտրոնական շտաբի յանձնախմբի անդամների ինչպէսեւ՝ միւս թեկնածու Իւետ Դանիէլեանի, երէկ, ուրբաթ, փետրւարի 19-ին, այցելեց Թաւրիզ, ապա Ուրմիա:
Թաւրիզում նախ կազմը այցելեց շտաբ, որից յետոյ հանդիպում էր կազմակերպւել Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թ. Հ. Թեմական խորհրդի դիւանի եւ անդամների հետ:

Published in Համայնք

Փետրւարի 7-ից 8-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն աշխատանքային այցով մեկնեց ԻԻՀ Արեւելեան Ատրպատական նահանգ:
Այցի շրջանակներում դեսպան Թումանեանը հանդիպեց ԻԻՀ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Էսմայիլ Ջաբարզադէի հետ:

Published in Քաղաքական
Չորեքշաբթի, 03 Փետրւարի 2016 10:20

Անմոռաց յուշանկարներ

Զոյգ նկարները ներկայացնում են պատմական մի թանկագին յիշատակարան:
Առաջինը ներկայացնում է Վարդան Մամիկոնեանի (ենթադրեալ) դամբարանը կանգուն վիճակում. երկրորդն՝ աւերակ: Այս պատմական վայրը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, երբ 1941-1945 թթ. ընթացքում օտար ուժերը ներխուժեցին Իրան, Խորհրդային Միութեան զօրքը մտնելով Ատրպատական, լեռան վրայ գտնւող այդ սրբավայրի քարերը տեղահան անելով օգտագործեց պահականոցի շինութեան համար:

Published in Հասարակական

Երկուշաբթի, մայիսի 31-ի առաւօտեան, Արեւելեան Ատրպատականի Ուսումնադաստիարակչական 3-րդ հիմնարկի նորանշանակ տնօրէն Զարին Ռադբեհը եւ նոյն հիմնարկի առաջին տեղակալ Թարիզադէն, առանց նախապէս տեղեկացնելու, այցելեցին Թաւրիզի հայոց ազգային դպրոց: Այս անակնկալ այցը անչափ ուրախութիւն պատճառեց, որտեղ իրենք անդրադարձան, որ նշանակումից յետոյ դա իրենց անդրանիկ այցն է դպրոցներին:

Published in Ատրպատական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։