Հա

Համայնք

Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

Published in Ատրպատական

Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

Published in Ատրպատական

Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին՝ Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական հոգեթով արարողութիւնների ցուցակում իր մասնաւոր տեղով ու բարոյական խոր դասով յայտնի է Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյեան ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած «Տասն կուսանաց»-ի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնած, լապտեր իրենց ձեռքին: Աղջիկներից հինգը խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն կոյսերին, իսկ միւս հինգը՝ յիմար կոյսերին:

Published in Ատրպատական

Մարդկութեան Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի իւրօրինակ ու անչափելի խոնարհութեան ու հեզութեան տօնի՝ Ծաղկազարդի առիթով, Ատրպատականի հայոց թեմում տեղի ունեցած եկեղեցական արարողութիւնները իւրայատուկ խանդավառութեամբ լցրեցին հոգիները, մասնակից բոլոր հաւատացեալների, թեմի տարբեր շրջաններում:

Published in Ատրպատական

Շաբաթ, 16 մարտ 2019 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին Գեարդաբադ գիւղ ժամանելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը նախագահեց Մեծ պահոց քառասնորդացի երեկոյեան ժամերգութեան:

Published in Ատրպատական

Երեքշաբթի 12 մարտ 2019-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, մօտկից հետեւելու համար վանքի տաճարի մայր խորանի գմբէթի վերանորոգութեան աշխատանքներին: 

Published in Ատրպատական

Կիրակի 10 մարտ 2019 թ.-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն, արժանաւոր զոյգ հոգեւորականների հոգիների ի հանգիստ, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

Published in Ատրպատական

Հինգշաբթի, 28 փետրւար 2019 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներով:

Published in Ատրպատական

Ուրբաթ 15 եւ շաբաթ 16 փետրւար 2019 թ.-ին Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ Ս. Սարգսի տօնի յատուկ ժամերգութիւն, նախատօնակ եւ ս. պատարագ: 

Published in Ատրպատական

Գերմանացի գեղանկարիչ Մարկոս Էնդլեր, որ անցած տարի, 5-12 Հոկտեմբեր 2018-ին, այցելել էր Ատրպատականի Հայոց թեմ եւ իր ուղեւորութեան ընթացքում գծագրած նկարները ցուցադրել Թաւրիզում, 10 Հոկտեմբեր 2018-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների Միութեան, Գերմանիայում երկու յաջորդական ցուցահանդէսներով ներկայացրեց նոյն պատկերները, «ՊԱՏՈՒՀԱՆ արեւելեան մշակութային տեսարանի վրայ» ընդհանուր խորագրի ներքեւ։

Published in Ատրպատական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։