Հա

Համայնք

Ուրբաթ, նոյեմբերի 22-ի առաւօտեան ժամը 11-ին, Թաւրիզի ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի 20-րդ նստաշրջանի առաջին ժողովը, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի: Բացման աղօթքից յետոյ, ընտրւեց առժամեայ դիւան, աւանդութեան համաձայն՝ երիցագոյն եւ կրտսերագոյն անդամներով, իբրեւ ատենապետ եւ ատենադպիր: 

Published in Ատրպատական

Ուրմիայից 30 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող նախկին հայաբնակ Դարբառուդ գիւղում, 17-րդ դարում կառուցւել է մի հայկական եկեղեցի՝ Ս. Սարգիս անունով, հողաշէն ու փայտածածկ, որը անցած տասնամեակում վերակառուցւել է, կիսափուլ վիճակից դուրս բերելու նպատակով: Սոյն գիւղի ու վերոյիշեալ եկեղեցի, ուրբաթ, հոկտեմբերի 4-ին կատարւած այցի մասին, ստորեւ ներկայացնում ենք Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի կատարած տեղագրութիւնը:

Published in Ատրպատական

Ձեռնարկը տեղի էր ունենում հայոց դպրոցի կողմից նախաձեռնւած հոգե-առողջապահական ծրագրերի շարանում, եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից Հայ մօր տարիի շրջագծում. հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, որը տեղի ունեցաւ հայոց դպրոցի սրահում, թէյասեղանի շուրջ:

Published in Ատրպատական

Թաւրիզի ազգային առաջնորդարանից տեղեկացրել են (16 նոյ., 2013 թ.), որ ուրբաթ, նոյ. 1-ին, Ատրպատականի հայոց թեմի երկու ընտրական շրջաններում Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները, թեմի Թեմական խորհրդի կողմից նշանակւած ընտրական յայնձնախմբերի նախաձեռնութեամբ եւ Արեւելեան ու Արեւմտեան Ատրպատականների նահանգապետարանների քննիչ-հսկիչների ներկայութեամբ:

Published in Ատրպատական

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի նախագահութեամբ ու Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախաձեռնութեամբ թւականիս հոկտեմբերի 3-ին, միութեան մարզադաշտում կայացաւ բասկետբոլի բարեկամական քառակողմ խաղերի հանդիսաւոր բացումը: Խաղերը նւիրւած էին Արարատական վաղամեռիկ ընկեր՝ Արթին Նազարեանի յիշատակին: 

Published in Ատրպատական

Վերածաղկող Ատրպատականի հայոց թեմի համար եկամտաբեր նոր աղբիւր լինելու կոչւած Ղալայի (Բերդաթաղ) վաճառատան հիմնօրհնէքը կատարւեց հինգշաբթի, հոկտեմբերի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, հովանաւորութեամբ եւ ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի:

Published in Ատրպատական

Շաբաթ, հոկտ. 5-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի, որը գլխաւորում էր ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը, պաշտօնական այցելութիւն տւեց Թաւրիզում բացւած, գրքի մեծածաւալ ցուցահանդէսին, միջազգային ցուցասրահների մշակութային կենտրոնում: Շքախմբի մաս էին կազմում նաեւ թեմի կրթական ու մշակութային կառոյցների եւ միութիւնների ներկայացուցիչներ:

Published in Ատրպատական

Շաբաթ, հոկտ. 5-ի երեկոյեան ժամը 8:30-ին, ներկայութեամբ թաւրիզահայ եւ տեղացի մարզասէր հասարակութեան, տեղի ունեցաւ «Արարատ»-ի կազմակերպած բասկետբոլի մրցախաղերի եզրափակման հանդիսութիւնը, «Արարատ»-ի Թաւրիզի մարզադաշտի վրայ: Հինգշաբթի, հոկտ. 3-ին սկսած մրցաշարին, «Արարատ»-ի խմբի կողքին մասնակցում էին տարբեր մասնաւոր ակումբների խմբեր, որոնք մրցում էին միջազգային խաղերում յարգւած իրաւարարների հրահանգների ներքոյ:

Published in Մարզական

Սոյն թւականի կիրակի, սեպտեմբերի 15-ին, Ատրպատականի հայոց թեմում, Խաչվերացի տաղաւար տօնի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց: Թաւրիզում՝ Մարալանի Ս. Աստւածածին մատուռում, իսկ Ուրմիայում՝ Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցան արարողութիւններ: Ապա Մարալանի այգում կատարւեց տօնի յատուկ անդաստան-թափօրը՝ ռեհանազարդ խաչափայտով:

Published in Ատրպատական
Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանից ընդամէնը 100 մետր դէպի արեւելք գտնւում է հնաբոյր Թաւրիզ քաղաքի պատմական բերդը՝ «Թաւրիզի կամար» («Արք») անունով ծանօթ, որտեղ, ըստ աւանդութեան, Խոսրով Բ Ապրուէզ (Փարւիզ) պարսից շահը պահել էր Քրիստոսի խաչափայտը, այն գերեվարելուց յետոյ Երուսաղէմից, 614 թւականին: Այսօրւայ բերդը Է (7-րդ) դարի կառոյց չէ, սակայն հաւանական է, որ այս կառոյցի տեղում գտնւող մի այլ բերդի մէջ է պահւել խաչափայտը:
 
Published in Ատրպատական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։