Հա

Համայնք

Վերածաղկող Ատրպատականի հայոց թեմի համար եկամտաբեր նոր աղբիւր լինելու կոչւած Ղալայի (Բերդաթաղ) վաճառատան հիմնօրհնէքը կատարւեց հինգշաբթի, հոկտեմբերի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, հովանաւորութեամբ եւ ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի:

Published in Ատրպատական

Շաբաթ, հոկտ. 5-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի, որը գլխաւորում էր ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը, պաշտօնական այցելութիւն տւեց Թաւրիզում բացւած, գրքի մեծածաւալ ցուցահանդէսին, միջազգային ցուցասրահների մշակութային կենտրոնում: Շքախմբի մաս էին կազմում նաեւ թեմի կրթական ու մշակութային կառոյցների եւ միութիւնների ներկայացուցիչներ:

Published in Ատրպատական

Շաբաթ, հոկտ. 5-ի երեկոյեան ժամը 8:30-ին, ներկայութեամբ թաւրիզահայ եւ տեղացի մարզասէր հասարակութեան, տեղի ունեցաւ «Արարատ»-ի կազմակերպած բասկետբոլի մրցախաղերի եզրափակման հանդիսութիւնը, «Արարատ»-ի Թաւրիզի մարզադաշտի վրայ: Հինգշաբթի, հոկտ. 3-ին սկսած մրցաշարին, «Արարատ»-ի խմբի կողքին մասնակցում էին տարբեր մասնաւոր ակումբների խմբեր, որոնք մրցում էին միջազգային խաղերում յարգւած իրաւարարների հրահանգների ներքոյ:

Published in Մարզական

Սոյն թւականի կիրակի, սեպտեմբերի 15-ին, Ատրպատականի հայոց թեմում, Խաչվերացի տաղաւար տօնի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց: Թաւրիզում՝ Մարալանի Ս. Աստւածածին մատուռում, իսկ Ուրմիայում՝ Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցան արարողութիւններ: Ապա Մարալանի այգում կատարւեց տօնի յատուկ անդաստան-թափօրը՝ ռեհանազարդ խաչափայտով:

Published in Ատրպատական
Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանից ընդամէնը 100 մետր դէպի արեւելք գտնւում է հնաբոյր Թաւրիզ քաղաքի պատմական բերդը՝ «Թաւրիզի կամար» («Արք») անունով ծանօթ, որտեղ, ըստ աւանդութեան, Խոսրով Բ Ապրուէզ (Փարւիզ) պարսից շահը պահել էր Քրիստոսի խաչափայտը, այն գերեվարելուց յետոյ Երուսաղէմից, 614 թւականին: Այսօրւայ բերդը Է (7-րդ) դարի կառոյց չէ, սակայն հաւանական է, որ այս կառոյցի տեղում գտնւող մի այլ բերդի մէջ է պահւել խաչափայտը:
 
Published in Ատրպատական

Սոյն թւականի ուրբաթ, օգոստոսի 23-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը, որ կարճատեւ այցով գտնւում է ԱՄՆ-ի Արեւմտեան ափում, պաշտօնական այցելութիւն տւեց Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցաւ առաջնորդ Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանի հետ: Հանդիպումը, որ կայացաւ Լա Կրեսենտա հովտի նորակառոյց առաջնորդարանում, ընդգրկեց այժմէական խնդիրներ:

Published in Ատրպատական

Սոյն թւականի ուրբաթ, յուլիսի 26-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի հետազօտական քայլերը՝ թեմի եկեղեցիների ու սրբավայրերի ցուցակագրման աշխատանքի ծիրում, նրան հասցրին Արեւմտեան Ատրպատականի գիւղերից Բադլբօ՝ Ուրմիայից 15 կիլոմետր դէպի հիւսիսարեւմուտք: 

Published in Ատրպատական
Էջ 48, 48-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։