Հա

Համայնք

Կիրակի, 27 մայիս, 2018-ի յետ միջօրէին Ատրպատականի հայոց թեմի Ազգային առաջնորդարան այցելեց Մարաղայի քաղաքապետ՝ ճարտարապետ Ահմադի, ընկերակցութեամբ քաղաքապետական խորհրդի անդամների, հանդիպում ունենալու Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի հետ:

Published in Ատրպատական

Կիրակի, 27 մայիս 2018-ի առաւօտեան մատուցւած սուրբ պատարագով եւ Հայաստանի Հանրապետութեան նւիրւած Գոհաբանական մաղթանքով բացումը կատարւեց Հայաստանի անկախութեան 100-ամեակի առիթով թեմում տեղի ունենալիք ձեռնարկներին: Ուրմիայում, Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում եւս մատուցւեց սուրբ պատարագ եւ կատարւեց Գոհաբանական մաղթանք, աղօթքով սկսելու Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակի տարին: 

Published in Ատրպատական

Հինգշաբթի 10 մայիս 2018-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ քաղաքամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռում: 

Published in Ատրպատական

Չորեքշաբթի, 9 մայիս 2018-ի կէսօրին, Թաւրիզի ազգ. «Հայկազեան, Թամարեան Սահակեան» դպրոցի հանդիսասրահում տեղի ունեցաւ Ուսուցիչների շաբաթւայ առիթով յատուկ հանդիսութիւն, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Սրբազան Հօր հետ, հանդիսութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ, գլխաւորութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի

Published in Ատրպատական

Սրբոց Նահատակաց յիշատակին մատուցւած ս. պատարագից եւ «Բարեխօսական Կարգ»-ի կատարումից երեք օր յետոյ՝ ուրբաթ, 27 ապրիլ 2018-ին, Թաւրիզում կայացաւ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական ձեռնարկը, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

Published in Ատրպատական

Երեքշաբթի, 24 ապրիլ 2018-ին, մեր Նահատակների սրբատօնը կատարւեց հանդիսաւորութեամբ, Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի առիթով: Ատրպատականի հայոց թեմում մատուցւեցին ս. պատարագներ՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, որոնց յաջորդեց «Բարեխօսական կարգ»-ի եկեղեցական յատուկ արարողութիւնը՝ Նահատակ սրբերի յիշատակի համար խմբագրւած:

Published in Ատրպատական

Ապրիլի 19-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի ընկերակցութեամբ հանդիպել է Թաւրիզի քաղաքապետ դոկտ. Իրաջ Շահին Բահերի հետ: Հանդիպմանըներկայ է եղել նաեւ քաղաքապետի խորհրդական դոկտ. Խալիլին: 

Published in Ատրպատական

Եկեղեցական արարողութիւններով հարուստ Աւագ շաբաթւայ խորհրդալից արարողութիւնների շարքում իւրայատուկ տեղ է գրաւում Աւագ հինգշաբթին, իր հոգեթով շարականներով ու սրտայոյզ մեղեդիներով, որոնք բառերի եւ երաժշտութեան հրաշալի ներդաշնակութեամբ են պատմում Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերի մասին:

Published in Ատրպատական

Աւագ ուրբաթ, 30 մարտ 2018 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում պատշաճ հանդիսաւորութեամբ, երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Յիսուսի Խորհրդանշական սուրբ թաղման:

Published in Ատրպատական

Համայն աշխարհի քրիստոնէութիւնը հոգենորոգման սքանչելի պահեր ապրեցաւ, մեր Փրկչին մահւան վրայ տարած յաղթանակով: Մեր հայրերը վաղ դարերից երգեցին՝ «Փառք հրաշափառ յարութեան քո Տէր» ահազդեցիկ երգը, պատմելու համար հրաշազան դէպքը յարութեան: Կիրակի, 1 ապրիլ 2018 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ  Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան հոգենորոգման զգացումը ապրելով: 

Published in Ատրպատական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։