Հա

Համայնք

Մարտի 15-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, մանսաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ երիտասարդութեան հետ տեղի ունեցաւ հանդիպում-զրոյց, որին հրաւիրւած էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը:

Published in Ատրպատական

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ, իրանահայ 29-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու կիրակի՝ մարտի 19-ի ժամը 19:30-ին, միութեան մարզասրահում:

Published in Նոր Ջուղա

Թւականիս մարտի 18-ից 23-ը, Նոր Ջուղայում կայացած իրանահայ 28-րդ Գարնանային խաղերի աւարտին, հրաւիրեալ մարզական պատւիրակութիւնների ընդհանուր պատասխանատուների հետ կատարւեց հարցազրոյց:

Published in Մարզական

Թւականիս մարտի 23-ին ժամը 19:00-ին, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան մարզասրահում՝ իրանահայ 28-րդ Գարնանային խաղերի մեդալաբաշխման արարողութիւնը կայացաւ տղ. երէց բասկետբոլի եզրափակիչ խաղից առաջ, որից յետոյ հոծ բազմութեան բուռն խրախուսանքների ներքոյ տեղի ունեցաւ Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բասկետբոլի եզրափակիչ հանդիպումը:

Published in Մարզական

Ուրբաթ, մարտի 18-ի ժամը 19:30-ին, միութեան մարզասրահում, ներկայութեամբ հոգեւոր հայրերի, Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ՝ ճարտ. Ասար Զադեգանի, Սպահան նահանգի սպորտի եւ երիտասարդութեան հարցերի կազմակերպութեան գերատեսուչ՝ դոկտ. Սոլթան Հոսէյնիի, Թեհրանի եւ Սպահանի պաշտօնական այլ հրաւիրեալների, մարզական պատւիրակութիւնների եւ հոծ բազմութեան, տեղի ունեցաւ՝ խաղերի բացման շքեղ հանդիսութիւնը:

Published in Մարզական

28-րդ Գարնանային խաղերի առթիւ ողջոյնի խօսքով ելոյթ ունեցան՝ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մասիս Մինասեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Բաբգէն արք. Չարեանը եւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանը:

Published in Համայնք

Կազմակերպութեամբ՝ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, իրանահայ 28-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու ուրբաթ՝ մարտի 18-ի, ժամը 19:30-ին, միութեան մարզասրահում:
Այս շրջանի խաղերը նւիրւած են ՀՀ վերանկախացման եւ ԼՂՀ հիմնադրման 25-ամեակին:

Published in Նոր Ջուղա

Մարտի 19-ից 24-ը Նոր Ջուղայում կայացած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած՝ իրանահայ 27-րդ Գարնանային խաղերի աւարտին, հրաւիրեալ մարզական պատւիրակութիւնների ընդհանուր պատասխանատուների հետ կայացաւի հարցազրոյց: Հարցազրոյցները ներկայացնում ենք ստորեւ:

Published in Նոր Ջուղա

70 տարիներ Հ.Մ.Ա.Կ.-ը իր ներդրումն է ունեցել հայապահպանութեան,սերունդների ազգային առողջ դաստիարակութեան եւ հայ մշակոյթի զարգացման գործում: Թող երախտագիտութեան անհուն զգացմունքներով յիշենք բոլոր նրանց, ովքեր 70 տարիների ընթացքում եկել, գործել ու առյաւէտ հեռացել են մեզանից:

Published in Նոր Ջուղա

Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, իրանահայ 26-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու՝ հինգշաբթի մարտի 20-ի երեկոյեան ժամը 7:00-ին, միութեան մարզասրահում:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։