MENU
Կիրակի, 22 յուլիս 2018-ին, Լոս Անջելէսում գործող «Ջան Թաւրիզ» միութեան վարչութեան կազմակերպութեամբ, տարիների աւանդութեան համաձայն, Գլենդէյլի «Հօնոլուլու» այգում տեղի ունեցաւ Սբ. Թադէի վանքի օրւայ դաշտահանդէսը:
Սերրօ Գորդոն լքեալ քաղաք է, որը գտնւում է Լոս Անջելէսից 200 մղոն դէպի հիւսիս։ Դեռեւս 1870-ականներին այն համարւում էր տարածքի ամենավտանգաւոր վայրերից մէկը։ Ասում են, որ այստեղ շաբաթական միջինը մէկ սպանութիւն էր տեղի ունենում։
Երեքշաբթի 17 յուլիս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լոս Անջելէս, Միացեալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսին:
Լոս Անջելէսում ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած քայլերթ կանցկացւի «Արդարութեան արշաւ» խորագրով:
Լոս Անջելէսի Կենտրոնական գրադարանում կը բացւի երկու ցուցադրութիւն՝ հիմնւած Հայոց Ցեղասպանութեան վերապրածների սերունդների ժառանգած տրաւմայի կոնցեպտի վրայ:
Բրիտանացի ռեժիսոր Մարտին Մաքդոնայի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին է արժանացել «Լաւագոյն դերասանական կազմ» գլխաւոր անւանակարգում: Այդ միաւորման պարգեւների յանձնման 24-րդ ամենամեայ արարողութիւնը, որի մէջ մտնում են կինոյի եւ հեռուստատեսութեան շուրջ 165 հազար արտիստներ, յունւարի 21-ին կայացել է Լոս Անջելէսում (Կալիֆորնիայի նահանգ): Այն հեռարձակել են «TBS» եւ «TNT» հեռուստաալիքները:
Յունւարի 13-ին Լոս Անջելէսում կազմակերպւած տօնական ճաշկերոյթի ժամանակ հայ համայնքը յարգանքի տուրք է մատուցել երկու հայ երաժիշտներին՝ Տիգրան Մանսուրեանին եւ Կոնստանտին Օրբէլեանին՝ «Գրեմմի» հեղինակաւոր մրցանակաբաշխութեանն առաջադրւելու կապակցութեամբ:
Կինոարւեստների ամերիկեան ակադեմիան Լոս Անջելէսում յանձնել է պատւաւոր «Օսկար»-ները կինեմատոգրաֆում ունեցած ձեռքբերումների համար: Ինչպէս նոյեմբերի 12-ին յայտնել է «The Hollywood Reporter» հանդէսը, արարողութիւնը տեղի է ունեցել «Hollywood & Highland» ժամանցային համալիրում եւ փակ բնոյթ է կրել:
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Լոս Անջելէսի շրջանում արտակարգ իրավիճակ է յայտարարել նոյնանուն քաղաքից հիւսիս անտառային հրդեհների պատճառով:
Ամերիկեան «Tesla» եւ «SpaceX» ընկերութիւնների ղեկավար Իլոն Մասկն «Ինստագրամի» իր էջում հրապարակել է Լոս Անջելէսի թունելում յայտնւած «Tesla Model S» էլեկտրամեքենայի լուսանկարը: