Հա

Համայնք

«ՊԱՐԱՐՒԵՍՏ»... ահա մի արւեստ, որ ժողովուրդների կեանքում միշտ էլ մեծ նշանակութիւն է ունեցել եւ չնայած, որ այն արւեստներից ամենակոնսերւատիւն է, միշտ էլ որեւէ ժողովրդի քաղաքակրթութեան աստիճանի զարգացման եւ կենցաղի բարեփոխման հետ զուգահեռ զարգացել է, եւ ինչպէս հայկական պարերի հանրայայտ մասնագէտ Գագիկ Գինոսեանն է նշում՝ մեր ազգային պարը իր կրած փոփոխութիւններով հանդերձ շարունակում է կրել հազարամեակներ առաջ ստեղծւած եւ տարբեր առիթներով ներկայացւած պարերի կնիքը եւ կարելի է ասել, որ այն հոգեբանօրէն գրեթէ ոչ մի փոփոխութիւն չի կրել:

Published in Ատրպատական

Ատրպատականի հայոց թեմի պատմութեան էջերում եւս մէկ ոսկեայ տառերով էջ աւելացաւ, երբ շուրջ 60 տարիների դադարից յետոյ, հայ մշակոյթի ոսկեծայր գրչով արձանագրւեց ծնունդը մէկ պարախմբի՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի, որը իր անդրանիկ բացառիկ ելոյթով հմայեց մշակութասէր թաւրիզահայերին:

Published in Ատրպատական

Թաւրիզում, Թեհրանի «Ակունք» պարային համոյթը, 9-րդ անգամը լինելով բեմ բարձրացաւ մշակութասէր հասարակութեան բարձր գնահատանքին արժանանալով: Յայտնենք, թէ՝ 2006 թւականից սկսած, յաճախակի ելոյթներով, «Ակունք»-ը, ղեկավարութեամբ պարուսոյց եւ գեղարւեստական ղեկավար Կարինէ Սուքիասեան-Մանուչերեանի, իր ելոյթներով խանդավառել է թաւրիզահայութեանը:

Published in Ատրպատական
Երկուշաբթի, 14 Մարտի 2016 09:00

Հեռախօս «Ալիք»-ին

Կը ցանկանայի շնորհակալութիւնս ու գնահատանքս յայտնել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Թեհրանի Կենտրոնական յանձնախմբին, իրենց կատարած տքնաջան եւ անվերապահ աշխատանքների համար, որոնց անձամբ ականատեսն եմ եղել:

Published in Համայնք

Մարտի 3-ին եւ 4-ին բազմամարդ էր Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահը, քանզի հանդիսատեսը եկել էր մասնակից լինելու «Ակունք» պարային համոյթի 30-ամեայ յոբելեանին եւ դիտելու սաների կատարումները, ղեկավարութեամբ՝ Կարինէ Մանուչերեանի:
Երկժամեայ ելոյթի ընթացքում, տարիքային տարբեր սահմանումներով եւ տարբեր խմբերի սաները ներկայացրեցին՝ հայկական ժողովրդական միջազգային եւ իրանական աւանդական պարեր, որոնք հանդիսատեսին ներկայացւեցին երկու բաժիններով:

Published in Համայնք
Հինգշաբթի, 03 Մարտի 2016 09:50

«Ակունք» պարախմբի 30-ամեակի առիթով

«Ակունք» պարախումբը, ղեկավարութեամբ Կարինէ Մանուչերեանի, այսօր նշելու է իր 30-ամեայ յոբելեանը: Խմբի աշխատանքներին ծանօթանալու առումով հարցազրոյց ենք ունեցել խմբի գեղարւեստական ղեկավար եւ պարուսոյց՝ Կարինէ Մանուչերեանի հետ:

Published in Համայնք

Ահաւասիկ 110 տարեկան է Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութիւնը, որը հիմնադրւել է 1905 թւականի հոկտեմբերի 13-ին, եւ համարւում է ժամանակի կանանց առաջին միութիւնը:
Այդ առիթով, Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, դեկտեմբերի 4-ի երեկոյեան տեղի ունեցաւ 110-ամեակի հանդիսութիւն՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Published in Համայնք

Հինգշաբթի, հոկտեմբերի 8-ի կ. յ. ժամը 4:30-ին, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում կազմակերպւած թէյասեղանի ընթացքում, Հ. Օ. միութեան Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը գնահատեց բոլոր այն անհատներին, ովքեր իրենց մասնակցութիւնն էին բերել, Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան օրերին «Սասունցի Դաւիթ» էպոսի ներկայացմանը:

Published in Ատրպատական

Ս. Թադէի վանքի լուսաւորւած ու դէպի երկինք սլացած վեհաշուք զոյգ գմբէթները, հայ ժողովրդի հաւատքի այդ տաճարը շրջափակող պարիսպները եւ նոյն շրջափակում համախմբւած ուխտաւորները, աստղալից երկնքի տակ արդէն իսկ կախարդւած այդ հոգեպարար մթնոլորտով, դարեր յետդարձ կատարելով գնացին Սասուն... կորուսեալ հայրենիքում մնացած՝ Սասնայ տուն: Երեւի նրանք այդ գիշեր հանդիպեցին Սասնայ բերդի հիմնադիրներ՝ Սանասարին ու Բաղդասարին:

Published in Մշակոյթ

«Ակունք» պարային համոյթի անդամներս՝ մեծից փոքր, տարիներ է, որ անդամակցելով այս պարախմբին, սովորել ենք պարարւեստի տարբեր ժանրերում պարել եւ ոչ միայն պարել ենք սովորել, այլ մերւել ենք մեր ազգային մշակոյթի մէկ անբաժանելի մասն հանդիսացող՝ հայկական պարին ու դրա միջոցով ստացել հայեցի դաստիարակութիւն, որպէս լրացուցիչը այն բոլորի, որը մենք ստացել ենք նաեւ մեր սիրելի ծնողներից ու մեր ընտանիքում:

Published in Համայնք
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ