Հա

Համայնք

Տարիներ շարունակ բազմաթիւ բեմերից աշխոյժ ելոյթ ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը բոլորեց իր 18-ամեակը։ 

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հիմնադրւած եւ մինչեւ այսօր նոյն խորհրդի հովանաւորութիւնը վայելած այս երգչախումբն անցնող 18 տարիների ընթացքում իր գործունէութեամբ արժանացել է արւեստասէր հանդիսատեսի գովեստին ու համակրանքին՝ ոչ միայն իր երիտասարդ անդամ-ուհիների գերազանց կատարումների, այլեւ նոյնպէս երիտասարդ ղեկավար մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի անվերապահ ջանքերի շնորհիւ։

Published in Նոր Ջուղա

Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 30-ին, հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում։ 

Published in Նոր Ջուղա

Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 16-ի առաւօտեան, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ այցելութիւն էր կազմակերպւել Նոր Ջուղայի եկեղեցիներին: Նշեալ Միութեան անդամները Վարչութեան ուղեկցութեամբ առաւօտեան հանրակառքով մեկնեցին դէպի Նոր Ջուղա՝ այցելելու այնտեղի պատմական եկեղեցիները:

Published in Նոր Ջուղա

Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 23-ի երեկոյեան ժամը 7։30-ից, Նոր Ջուղայում եւ առաջին անգամը լինելով Շահինշահրում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ծիրում կազմակերպւեց թելեթոն-նւիրահաւաք։

Published in Նոր Ջուղա
Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017 10:00

Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում

Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ:

Published in Նոր Ջուղա

Պետական հրաւէրով Իրան ժամանած Աւստրիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միշայիլ Լին Հարթը, Իրանում Աւստրիայի դեսպան Շտեֆան Շուլթզը եւ դեսպանատան աշխատակիցները, չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ի կէսօրին՝ ժամը 2-ին, այցելեցին Ս. Ամենափրկիչ վանք:

Published in Նոր Ջուղա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեան համաձայն, իրանահայ թեմերի «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագիրը կրող երիտասարդական խորհրդաժողովը տեղի ունեցաւ հինգշաբթի եւ ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 26-ին եւ 27-ին, Նոր Ջուղայում՝ մասնակցութեամբ 18-ից 30 տարեկան շուրջ 80 երիտասարդների՝ Թաւրիզից, Ուրմիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից։

Published in Նոր Ջուղա

Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեանը, հինգշաբթի եւ ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 26 եւ 27-ին, Նոր Ջուղայում կայացաւ «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագիրը կրող իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովը, որին իրենց մասնակցութիւնն ունեցան 18-ից 30 տարեկան շուրջ 80 երիտասարդներ՝ Թաւրիզից, Ուրումիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից։

Published in Նոր Ջուղա

Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի, թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ՝ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ արւեստի զանազան ճիւղերի բացառիկ նմուշների ցուցահանդէս, ինչը զուգորդւած էր նոյն աշխատանքների պատրաստման կենդանի ցուցադրութեամբ՝ վարպետների միջոցով:

Published in Նոր Ջուղա

Կիրակի՝ հոկտեմբերի 22-ի առաւօտեան, Ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Հայաստանի «Արմենպրես» եւ Իրանի ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնների ներկայացուցիչները: 

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 16-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։