Հա

Համայնք

Կիրակի, 26 օգոստոս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը քարոզեց Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում, ուրմիահայ հաւատացեալների հետ աղօթակից լինելով կիրակնօրեայ ս. պատարագում, որը մատոյց Ուրմիոյ ծխատէր՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: 

Published in Ատրպատական

Առաջնորդ Սրբազանն իր քարոզում Քրիստոսի այլակերպութեան աստւածահրաշ դրւագը մեկնաբանելով, այն առիթ համարեց հաւատացեալների համար հոգեւոր լուսաւորութեան հասնելու, ճանաչելու համար ճշմարիտ աստւածութիւնը: Թափօր լեռան պայծառակերպող պահւան երանութիւնը բացատրելով, Սրբազանը այն համարեց իրաւունքը իւրաքանչիւր քրիստոնեայի, որ հաւատքով կը բացի իր աչքերը, վայելելու համար անվախճան երանութիւնը:

Published in Ատրպատական

Կրթական կեանքում այնքան անհրաժեշտ դպրոց-ծնող յարաբերութեան եւ գործակցութեան երեւոյթը մղում է կրթական մարմիններին, իւրաքանչիւր տարի ընտրել ծնողական խորհուրդ, կրթական հաստատութեան օժանդակ իբրեւ յանձնախումբ:

Published in Ատրպատական

Կիրակի, սեպտեմբերի 18-ի երեկոյեան ժամը 7-ին Ուրմիայի Սուրբ Ստեփանոս եկեղեցի այցելեց ԻԻՀ մշակոյթի փոխնախարար դոկտ. Սալեհին: Պատւիրակութեան կազմում էին նախարարութեան գրասենեակների եւ համայնքների պատասխանատու՝ դոկտ. Ֆրէյդունին, Արեւմտեան Ատրպատականի նոյն նախարարութեան հիմնարկի տնօրէն՝ Քարիմին եւ փոքրամասնութիւնների գրասենեակի ներկայացուցիչ Իսմայէլզադէն ու այլ պաշտօնատար անձինք։

Published in Ատրպատական

«Հայր մեր»-ից առաջ, Թաւրիզում եւ Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, տեղի ունեցան «Գոհաբանական մաղթանք»-ի արարողութիւններ, Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տարեդարձի առիթով: Ուրմիայում Ս. պատարագը մատուցեց եւ մաղթանքի արարողութիւնը կատարեց ու քարոզեց՝ հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

Published in Ատրպատական

Ատրպատականի հայոց թեմում կիրառւած տարիների աւանդութիւն ունեցող սովորութիւն է, տարւայ վերջին կիրակի օրը ս. պատարագը մատուցել Թաւրիզի ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, իսկ Ուրմիայում՝ ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում:

Published in Ատրպատական

Ուրբաթ, հոկտեմբերի 15-ի, երեկոյեան ժամը 6-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» ազգային սրահում, Հայ Մշակոյթի տօնի առիթով, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, եւ կազմակակերպութեամբ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի «Անի» միաւորի, տեղի ունեցաւ գեղարւեստական հարուստ ծրագրով յագեցած միջոցառում:

Published in Ատրպատական

Եկեղեցական հինգ տաղաւար տօներից եւ ազգային աւանդութիւններով հարուստ օրերից Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը Ատրպատականում կատարւեց հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ հայեցի զօրեղ արմատներով Գեարդաբադ գիւղում, մասնակցութեամբ մեր ժողովրդի բարեպաշտ զաւակների:

Published in Ատրպատական

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Պայծառակերպութեան տաղաւար տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, կիրակի, յուլիսի 12-ին եւ կատարւեց իրար վրայ ջուր ցանելու Վարդավառի ազգային աւանդութիւնը:
Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում ս. պատարագը մատուցեց եւ քարոզեց Տ. Առաքել քհնյ. Տմտմեանը: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, խմբավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:

Published in Ատրպատական

Քաղդէական եկեղեցու պատրիարք Նորին Ամենապատւութիւն Տ. Մար Լուիս Ա. Սաքօն, շաբաթ մայիսի 23-ի առաւօտեան, պաշտօնական այցելութիւն տւեց Ուրմիայի հայոց Ս. Ստեփանոս եկեղեցի, որը ճիշտ հարեւանութեան մէջ է գտնւում քաղդէացիների Ս. Մարիամ եկեղեցուն:

Published in Ատրպատական
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։