Հա

Համայնք

Ուրմիայից 30 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող նախկին հայաբնակ Դարբառուդ գիւղում, 17-րդ դարում կառուցւել է մի հայկական եկեղեցի՝ Ս. Սարգիս անունով, հողաշէն ու փայտածածկ, որը անցած տասնամեակում վերակառուցւել է, կիսափուլ վիճակից դուրս բերելու նպատակով: Սոյն գիւղի ու վերոյիշեալ եկեղեցի, ուրբաթ, հոկտեմբերի 4-ին կատարւած այցի մասին, ստորեւ ներկայացնում ենք Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի կատարած տեղագրութիւնը:

Published in Ատրպատական

Թաւրիզի ազգային առաջնորդարանից տեղեկացրել են (16 նոյ., 2013 թ.), որ ուրբաթ, նոյ. 1-ին, Ատրպատականի հայոց թեմի երկու ընտրական շրջաններում Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները, թեմի Թեմական խորհրդի կողմից նշանակւած ընտրական յայնձնախմբերի նախաձեռնութեամբ եւ Արեւելեան ու Արեւմտեան Ատրպատականների նահանգապետարանների քննիչ-հսկիչների ներկայութեամբ:

Published in Ատրպատական

Ատրպատականում յատկապէս 17-րդ դարում նոր ծաղկունք ապրած եկեղեցաշինութիւնը պատճառ է հանդիսացել, որ ո՛չ միայն հարեւան գիւղերում, այլ նոյն գիւղի երբեմն միեւնոյն փողոցում կառուցւեն իրարու հարեւանութեամբ եկեղեցիներ: Հայ-ասորի համակեցութիւնը, Ատրպատականի մի շարք գիւղերում տարածւած է եղել, եւ մինչեւ օրս էլ Ուրմիայում նոյն կացութիւնն է տիրում:

Published in Ատրպատական

Սոյն թւականի հոկտեմբերի 18-ին, Իքի-Աղաջ գիւղի Ս. Սարգիս եկեղեցու վերանորոգման 29-րդ տարեդարձի տօնակատարութիւնների շրջագծում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը, երբ այցելութեան էր գնացել վերոյիշեալ գիւղը, տեղի հոգաբարձութեան նախագահ Գագիկ Յարութիւնեանի հետ՝ այցելեց աւերակ վիճակում գտնւող Ս. Քրոսիկ մատուռը: Ստորեւ թեմակալ առաջնորդի տեղագրութիւնը այս մասին.

Published in Ատրպատական

Ուրմիայի գիւղերից Իքի-Աղաջում, ուրբաթ, հոկտեմբերի 18-ին տօնական հանդիսաւորութեամբ նշւեց 17-րդ դարի Ս. Սարգիս եկեղեցու վերանորոգման ու վերստին օծման 29-րդ տարեդարձը, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի: Հանդիսաւոր ժամերգութեան, անդաստանին եւ խաչահանգստին մասնակցեց Ուրմիայի եւ շրջակայքի հոգեւոր հովիւ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

Published in Ատրպատական

Հայ մշակոյթի ամսւայ ծիրում, շաբաթ, հոկտ. 12-ի առաւօտեան, Ս. Թարգմանչաց վարդապետաց տօնի օրը, Թաւրիզում եւ Ուրմիայում հայոց դպրոցների աշակերտները իրենց տեսչութեան եւ ուսուցչակազմի առաջնորդութեամբ, ուղղւեցին եկեղեցի՝ ներկայ գտնւելու համար սուրբերին նւիրւած եկեղեցական արարողութիւններին եւ հաղորդւելու օրւայ խորհրդով: Արարողութիւններին ներկայ գտնւեցին նաեւ ՀՕՄ-ի մանկապարտէզ-նախակրթարանները՝ «Ծերունի Գասպարեան» Թաւրիզում, «Նայիրի»՝ Ուրմիայում:

Published in Ատրպատական

Ուրբաթ, սեպտ. 23-ին, թեմի կալւածների եւ հոգեւոր ու մշակութային ժառանգութեանց վերստուգման ու տոմարակալման նպատակով իր կատարած այցելութիւնների շարքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը եղաւ Ուրմիայի Ադա գիւղում, 30 կիլոմետր դէպի հիւսիս, որտեղ անցեալ դարում ապրում էին հայեր՝ բոլորւած իրենց Ս. Յովհաննէս եկեղեցու շուրջ: Ստորեւ թեմակալ առաջնորդի տեղագրութիւնը՝ այս մասին. «Ադա գիւղը մի դաշտավայր է, որտեղ անցեալ դարում հայ եւ ասորի բնակչութիւնը կազմել է բացարձակ մեծամասնութիւն: Ս. Յովհաննէս եկեղեցին ներկայում մնացել է գիւղի ծայրամասում:

Published in Ատրպատական

Թուրքիայի 23-ամեայ անփորձ գլխաւոր հիւպատոսի հեռացումից յետոյ՝ Ուրմիայում յայտնւեց նոր գլխաւոր հիւպատոս Մեհմէթ Բուլութը: Նա իր պաշտօնամուտի համար կազմակերպած արարողութեան ժամանակ, իրանցի պաշտօնատար անձանց, այդ թւում՝ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադէի ներկայութեամբ, երբեմն էլ վերջնիս լուռ համաձայնութեամբ, թոյլ է տւել անհարկի, նոյնիսկ էթիկայի (պարկեշտութեան) ու յանդգնութեան սահմանը հատող արտայայտութիւններ:

Published in Քաղաքական

Շիրաբադ, թարգմանաբար՝ Առիւծաշէն գիւղը, Ուրմիայից 30 կիլոմետր հեռաւորութեամբ մի փոքր գիւղ է, որտեղ ներկայում հայ բնակչութիւն չկայ, բացի մէկ ընտանիքից՝ տէր եւ տիկին Բելիս եւ Նայիրի՝ իրենց ծնողների եւ միակ որդու՝ Ադոնիսի հետ, որոնք իրենց պապենական հողում նոր տուն կառուցելով՝ ամռան եղանակին գիւղում են անցկացնում իրենց ժամանակը: Բելիսի ջանասիրութեամբ եւ իր ծնողների հոգատարութեամբ Ս. Գէորգ եկեղեցին խնամք է ստանում:

Published in Ատրպատական

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի յաջորդ այցի վայրը եղաւ սոյն եկեղեցու աւերակը, երեքշաբթի, յուլիսի 16-ին, որտեղ խունկ ու աղօթք մատուցելով առ Աստւած՝ նա յիշեց բոլոր իսալուցի հայերի ննջեցեալներին՝ իրենց ձեռքերով իսկ կառուցւած եկեղեցում, որտեղ դարերով ժամ ու պատարագ էր կատարւել՝ քրիստոնէական փառաբանութիւն ընծայելով Ամենակալ Աստծուն:

Published in Ատրպատական
Էջ 12, 12-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։