Հա

Համայնք

Ուրբաթ, յունւարի 15-ի կէսօրից յետոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը պաշտօնական այց տւեց Ուրմիայում ասորի Քաղդէական Ս. Մարիամ եկեղեցի եւ ընդունւեց տեղի հոգեւորականաց դասի եւ պատասխանատուների կողմից: Ըստ աւանդութեան՝ եկեղեցու տարածքում գտնւող հնագոյն մատուռում է թաղւել, «Արեւելք»-ից մանուկ Յիսուսին երկրպագութեան եկած երեք մոգերից մէկը:

Published in Ատրպատական

Համաձայն Արեւմտեան Ատրպատականի Շոհադա բանակի լրատւական կենտրոնի, Նոր տարւայ առիթով, անցեալ տարիների պէս Արեւմտեան Ատրպատականի «Նահատակների զօրագունդ»-ից մի կազմ, նոյն բանակի հրամանատարի գլխաւորութեամբ, հանդիպում ունեցան ուրմիահայ մի ընտանիքի հետ՝ շնորհաւորելու համար Ամանորը։

Published in Ատրպատական

Բացումից մի քանի օրեր անց, շաբաթ հոկտեմբերի 3-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը պաշտօնական այցելութիւն տւեց դպրոց, իր ողջոյնն ու օրհնութիւնը փոխանցելու տեսչութեանը, ուսուցչական կազմին եւ աշակերտութեանը, բարեյաջող կրթական տարեշրջան բոլորելու բարեմաղթանքներով:

Published in Ատրպատական

2015 թւականի սեպտեմբերի 6-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւած ս. եւ անմահ պատարագի ընթացքում, մայր խորաններից ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսի Հայրապետական սրտառուչ պատգամը, Սսոյ պատմական Մայրավանքի վերադարձի սրբազան դատին նւիրւած:

Published in Ատրպատական

Եկեղեցական հինգ տաղաւար տօներից եւ ազգային աւանդութիւններով հարուստ օրերից Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը Ատրպատականում կատարւեց հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ հայեցի զօրեղ արմատներով Գեարդաբադ գիւղում, մասնակցութեամբ մեր ժողովրդի բարեպաշտ զաւակների:

Published in Ատրպատական

Ուրմիայի Գործակալական խորհրդի տքնաջան աշխատանքին իբրեւ արդիւնք, չորեքշաբթի, յունիսի 24-ին, ասֆալտապատւեց Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու շրջափակը, որը նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի կողմից կը գործածւի իբրեւ խաղադաշտ:

Published in Ատրպատական

Երեքշաբթի, մայիսի 19-ի առաւօտեան, Կաթոլիկ ասորիների պատրիարք՝ Նորին Ամենապատւութիւն Մար Լուիս Ա. Սաքօն, հովւապետական այցով ժամանեց Ուրմիա, որտեղ ապրում է կաթոլիկ ասորիների մի համայնք:
Ամենապատիւ պատրիարքի դիմաւորման պաշտօնական արարողութեանը Ուրմիայի օդանաւակայանում ներկայ էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի ներկայացուցիչ՝ Ուրմիայի ծխատէր՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

Published in Ատրպատական

Ուրմիահայ զոյգ կրթօջախներում՝ Ուրմիայի հայոց ազգային դպրոցում եւ Հայ օգնութեան միութեան «Նայիրի» մանկապարտէզում տեղի ունեցան Ուսուցչաց գնահատական հանդիսութիւններ, հովանաւորութեամբ Ուրմիայի Գործակալական խորհրդի:
Կիրակի, մայիս 3-ին, Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի գլխաւորութեամբ, Գործակալական խորհրդի անդամները այցելեցին զոյգ կրթօջախներ, գնահատելու համար այնտեղ գործող նւիրեալ կրթական մշակներին, իրենց տօնի առիթով:

Published in Ատրպատական

Հայ ժողովրդի 100-ամեայ ողբերգութեան յիշատակը անթառամ պահող բազմաթիւ ձեռնարկներից կարեւորագոյնները պէտք է համարել այնպիսիք, որոնք հայ նոր սերունդի կազմաւորման ու դաստիարակութեան նպատակ են հետապնդում եւ Հայ Դատի անմար ջահը նրանց ձեռքում պահելու ծրագիր մշակում:

Published in Ատրպատական

2015 թւականի Ապրիլի 23 եւ 24-ը, անմոռանալի հետք է թողնելու Ատրպատականում ապրող հայ ժողովրդի զաւակների յիշողութեան մէջ, իբրեւ մասնակիցներ Հայոց Ցեղասպանութեանը հետեւող գոյերթի 100-րդ հանգրւանին: Այն թւականը, երբ մեր նահատակները սրբադասւեցին Հայց. Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնակարգով:

Published in Ատրպատական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։