Հա

Համայնք

Քրիստոսի հրաշափառ Ս. Յարութեան տօնին, Ատրպատականի հայութիւնը Թաւրիզում եւ Ուրմիայում, քրիստոնէական հաւատքով ու հայի նախանձախնդրութեամբ մասնակից դարձաւ եկեղեցական արարողութիւններին:
«Փառք հրաշափառ յարութեան քո Տէր» դարաւոր մաղթանքի յաղթական բառերով Թաւրիզում եւ Ուրմիայում հաւատացեալները իրենց աղօթքը մատուցեցին Ամենակալ Աստծուն, Ս. Յարութեան բերկրալից տօնի առաւօտեան:

Published in Ատրպատական

Հաւատարիմ հայ եկեղեցու լուսաւորչահիմն աւանդութիւններին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի օրը, մեր Տիրոջ տաճար ընծայման տօնի նախօրեակին, Ատրպատականի հայոց եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր նախատօնակ եւ ապա հրավառութիւն:
Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադ գիւղում տեղի ունեցան եկեղեցական արարողութիւններ՝ ըստ հայ եկեղեցու տօնացոյցի:

Published in Ատրպատական

Արեւմտեան Ատրպատականի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի տնօրէն Մոսթաֆաւին եւ Ուրմիայի նոյն հիմնարկութեան երկրորդ շրջանի տնօրէն Մոջարադը, նահատակ Սաքօ Մեջլումեանի դպրոցի տնօրէն Էբրահիմին իրենց աշխատակիցներով, քաղաքավարական այցելութիւն տւեցին նահատակ Սաքոյի ծնողներին:

Published in Ատրպատական

2014 թւականի դեկտեմբերին, Արեւմտեան Ատրպատականի Ուրմիա-Մահաբադ ճանապարհի սկզբնամասի (Նաղադէ-Մահաբադ) հատւածի վերակառուցման եւ լայնացման աշխատանքները սկսւեցին: Սոյն ծրագրի իրականացման համար ընտրւել էր Ուրմիայի «Շէնռիզ» ընկերութիւնը, որի սեփականատէրն է Ատրպատականի հայոց թեմի բարերարներից՝ Էդիկ Մեջլումեանը:

Published in Ատրպատական

Կիրակի, փետրւարի 1-ի առաւօտեան ժամը 9։33-ին ղօղանջեցին Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու եւ Ուրմիայի հայոց ազգ. դպրոցի զանգերը Իսլամական Յեղափոխութեան հիմնադիր հանգուցեալ Էմամ Խոմէյնիի Իրան ժամանման առթիւ, ապա եկեղեցում ս. պատարագի աւարտին կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, նահատակների հոգիների համար:

Published in Ատրպատական

Ամանորը աւանդական բոլոր խորհրդանիշերով, մանաւանդ հայկական տոհմիկ խոհանոցի հինաւուրց կերակրատեսակներով զարդարւած սեղանի շուրջ դիմաւորելու համար, մեծ թւով հայորդիներ հաւաքւեցին Թաւրիզի ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, ինչպէս նաեւ Ուրմիայում՝ «Սահել» հիւրանոցի ճաշասրահում, նախաձեռնութեամբ Գործակալական խորհրդի:

Published in Ատրպատական

2015-ի յունւարի 9-ի առաւօտեան, Ռահւա գիւղի վերանորոգւած Ս. Աստւածածին եկեղեցում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, ձեռամբ Ուրմիայի եւ շրջանի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի: Ս. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը, տարիների աւանդութեան համաձայն՝ այս գիւղում կատարւում է եկեղեցական արարողութիւն, Յիսուս Քրիստոսի Մկրտութեան Ջրօրհնէքով, հոգեւորապէս մխիթարելու համար գիւղում ապրող մի բուռ հայերին: 

Published in Ատրպատական

Շաբաթ, յունւարի 10-ին, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Լարիջանին, բարձրաստիճան մի պատւիրակութեան ընկերակցութեամբ, այցելեց Ուրմիա: Պատւիրակութեան կազմում էին Արեւմտեան Ատրպատականից ընտրւած գրեթէ բոլոր պատգամաւորները, նաեւ խորհրդարանում Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Ասորիների պատգամաւոր Բէթ Քոլեան:

Published in Ատրպատական

Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի առաւօտեան, երեքշաբթի, յունւարի 6-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, ազգային համախմբման բացառիկ առիթ հանդիսանալով, երբ մեր թեմի բարեպաշտ հաւատացեալները հայի սրտից բխած իրենց աղօթքով, խաղաղութիւն մաղթեցին համայն աշխարհին:

Published in Ատրպատական

2014 թ. շաբաթ, դեկտ. 27-ի երեկոյեան ժամը 4-ին, Ուրմիայի հայոց ազգային դպրոցի տեսչութեան եւ ծնողական խորհրդի կազմակերպութեամբ, 2015 թ. Նոր տարին դիմաւորելու եւ Փրկչի Ս. Ծնունդը աւետելու յատուկ ծրագրով, Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում հանդէս եկան հայոց դպրոցի աշակերտները, վերջին ամիսների ընթացքում իրենց սովորած երգերը, պարերն ու ասմունքները մատուցելով ներկայ մեծաթիւ հանդիսականներին:

Published in Ատրպատական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։