Հա

Համայնք

Հայաստանի հիւսիսային շրջանը 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին հարւածած ահաւոր երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան համար, 2014 թ. դեկտ. 7-ին Ատրպատականի հայոց եկեղեցիներում, ե՛ւ Թաւրիզում ե՛ւ Ուրմիայում, յաւարտ ս. պատարագի՝ տեղի ունեցան հոգեհանգստեան արարողութիւններ:

Published in Ատրպատական

Նոյեմբերի 23-ին, Ուրմիայում եւ նրա շրջակայքում ապրող մեր ժողովրդի զաւակների համար եղաւ պատմակերտ մի օր, երբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի ձեռամբ վերաօծւեց, Ուրմիայից դէպի հիւսիս 20 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող, նախկին հայաբնակ Դիզաթաքա գիւղի Ս. Աստւածածին հայոց հնադարեան եկեղեցին, որը վերջին ամիսներին հիմնական վերանորոգութեան էր ենթարկւել:

Published in Ատրպատական

Կիրակի, նոյեմբերի 23-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ հանգանակային միջոցառում, կազմակերպութեամբ Հայ օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի, նախապատրաստւելու համար «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի տարեկան թելեթոնին:

Published in Ատրպատական

Հայ համայնքի անունից այս հանդիպմանը ներկայ էր Ուրմիայի ծխատէր Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը եւ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Փայլակ Սահակեանը, որոնք Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի անունից եւս բարի գալուստ մաղթեցին դոկտ. Ջհանգիրիին: Ներկայ էին նաեւ քոյր եկեղեցիների հոգեւորական եւ աշխարհական ներկայացուցիչներ:

Published in Ատրպատական

Երկուշաբթի, հոկտեմբերի 27-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ուրմիայի ազգային դպրոցի շրջափակում պաշտօնական բացումը կատարւեց մրցախաղերի բացման, որին մասնակցեցին դպրոցի աշակերտ-աշակերտուհիները՝ մեծ խանդավառութեամբ եւ մարզական բարձր ոգով:

Published in Ատրպատական

Պէտք է կարեւորութեամբ նշել, որ Ազգային գործակալական խորհուրդը բաւականին լուրջ աշխատանք է տանում դժւարութիւնները հարթելու ուղղութեամբ եւ դրական արդիւնքներ է արձանագրում, իսկ արդէն պատգամաւորի հետ արծարծւող խնդիրների մասով զգացւում է պետական եւ Ատրպատականի Թեմական խորհրդի աջակցութեան կարիքը եւ այդ իսկ պատճառով հարցերը բարձրացւեցին հէնց դոկտ. Կարէն Խանլարեանի ներկայութեամբ:

Published in Համայնք

Շաբաթ, հոկտ. 11-ի երեկոյեան, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ Հայ մշակոյթի օրւան նւիրւած յատուկ հանդիսութիւն, կազմակերպութեամբ Ուրմիայի Հայ Օգնութեան միութեան «Նայիրի» մասնաճիւղի եւ մասնակցութեամբ ամառային գեղարւեստի եւ դաստիարակչական դասարանի աշակերտ-աշակերտուհիների, ղեկավարութեամբ ուսուցիչներ՝ Օֆելիա Սայեադեանի, Սեւանայ Սարգսեանի եւ Մարինա Ազիզեանի: 

Published in Ատրպատական

Երեքշաբթի, հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Ուրմիայի հայոց ազգային դպրոցում, Հայ մշակոյթի տօնի առիթով տեղի ունեցաւ աշակերտական հանդիսութիւն եւ ձեռարւեստի ցուցահանդէս, կազմակերպութեամբ դպրոցի տեսչութեան եւ հայերէնագիտական նիւթերի ուսուցիչների:

Published in Ատրպատական
Չորեքշաբթի, 01 Հոկտեմբերի 2014 10:40

Ս. Գէորգի տօնը՝ հայկական Գեարդաբադ գիւղում

Բարձր հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Գեարդաբադ գիւղի հոգաբարձութեան, գիւղի եկեղեցու անւանակոչութիւնը նշւեց եկեղեցական-ազգային տոհմիկ հանդիսութեամբ: Ներկայ էին՝ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, Ուրմիայի Գործակալական խորհրդի անդամներ, բարերարներ եւ մեծ թւով հաւատացեալներ:

Published in Ատրպատական

Սոյն թւականի երկուշաբթի, սեպտեմբերի 22-ի առաւօտեան Ուրմիայի ազգային դպրոցի շրջափակում տեղի ունեցաւ 2014-2015 կրթական տարեշրջանի պաշտօնական բացումը: Բացման արարողութեանը ներկայ էին՝ Ուրմիայի ծխատէր Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, Գործակալական խորհրդի անդամներ՝ Վահիկ Բայրամեանը, դոկտ. Էլւիս Մայիլեանը եւ Ռիկարդօ Իւհաննայեանը:

Published in Ատրպատական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։