Հա

Համայնք

Թւականիս՝ յուլիսի 2-ին եւ 10-ին Քրիստոսի Այլակերպութեան կամ Վարդավառ տօնի առիթով, ազգային առաջնորդարանի գրադարանի շրջափակում կազմակերպւեցին միջոցառումներ:

Published in Համայնք

Կիրակի, յուլիսի 3-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր ս. պատարագ Յիսուսի Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան տօնի առիթով:
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Published in Համայնք

Տիրոջ Պայծառակերպութեան տօնը (Վարդավառ) ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց կիրակի՝ յուլիսի 3-ի առաւօտեան, Փերիա գաւառի հայաբնակ Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Օրւայ պատարագիչն էր Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամները։

Published in Նոր Ջուղա

Կիրակի, յուլիսի 3-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, մատուցւեց ս. պատարագ, նշելու համար մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան յիշատակը:
Թաւրիզի Մարալան թաղամասում գտնւող ազգապատկան այգու տարածքում դարերից ի վեր կանգուն Ս. Աստւածածին ուխտատեղի մատուռում, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցեց եւ քարոզեց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը:

Published in Ատրպատական

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին երէկ՝ յուլիսի 3-ին, նշեց Յիսուս Քրիստոսի Այլակերպութիւնը կամ Պայծառակերպութիւնը, որը կոչւում է նաեւ Վարդավառ եւ համարւում է եկեղեցու հինգ տաղաւար տօներից մէկը:
Տօնի առիթով ս. պատարագ է մատուցւել իրանահայ համայնքի երեք թեմերի բոլոր եկեղեցիներում:

Published in Համայնք
Կիրակի, 03 Յուլիսի 2016 09:50

«Վարդավառ» միջազգային փառատօն 2016

Երիտասարդական ակումբների դաշնութիւնը (FYCA) յուլիսի 3-ին կազմակերպում է «Վարդավառ» միջազգային փառատօնը, որն արդէն դարձել է աւանդական: Ճանաչողական, կրթական, մշակութային փառատօնն անցկացւելու է հայ ժողովրդի եւ համաշխարհային նիւթական մշակոյթի գանձարանի մասը կազմող յուշարձաններում՝ Գեղարդում եւ Գառնիում: Փառատօնի մանրամասներն յունիսի 22-ին հրաւիրւած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցին կազմակերպիչները:

Published in Մշակոյթ

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Պայծառակերպութեան տաղաւար տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, կիրակի, յուլիսի 12-ին եւ կատարւեց իրար վրայ ջուր ցանելու Վարդավառի ազգային աւանդութիւնը:
Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում ս. պատարագը մատուցեց եւ քարոզեց Տ. Առաքել քհնյ. Տմտմեանը: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, խմբավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:

Published in Ատրպատական

Հայոց Առաքելական Եկեղեցին, երէկ, յուլիսի 12-ին, նշեց Յիսուսի Այլակերպութեան տօնը՝ Վարդավառը: Օրւայ առիթով ս. պատարագ մատուցւեց նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի եկեղեցիներում:

Published in Համայնք

Սոյն թւականի կիրակի, յուլիսի 27-ը, Ատրպատականի հայութեան համար եղաւ կրկնակի իմաստով տօնական օր, երբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առիթով քահանայական իր անդրանիկ ս. պատարագը մատուցեց Թաւրիզի նորաօծ հոգեւոր հովիւ Տ. Առաքել քհնյ. Տմտմեանը:
Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում եկեղեցական արարողութեանը հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը:

Published in Ատրպատական

Հայոց Առաքելական Եկեղեցին, երէկ, յուլիսի 27-ին նշեց Յիսուսի Այլակերպութեան տօն Վարդավառը: Օրւայ առիթով ս. պատարագ մատուցւեց նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի եկեղեցիներում:
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում եպիսկոպոսական ս. պատարագ մատուցեց առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը եւ պատարագի ընթացքում քարոզեց համախմբւած հաւատացեալների համար:

Published in Ազգային
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։