Հա

Համայնք

Ապրիլեան օրերում արդար ցնծութեան օրեր ապրեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանին վայելող միաբանական դասը: Միաբանութիւնը աճեց եւ ցնծաց երիտասարդ միաբանների եպիսկոպոս օծւելու համար: Աստւածաշնորհ այս ուրախութեան միացաւ եւ մասնակից եղաւ նաեւ հաւատացեալ ժողովուրդը՝ ի տես հաւատքի զօրացման եւ մեր ազգային աթոռի անսասան պահպանման:

Published in Հասարակական

Երկուշաբթի, մայիսի 5-ին, երեկոյեան ժամը 8-ից սկսած, ազգային առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ պաշտօնական ճաշկերոյթ-հանդիսութիւն՝ ի պատիւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, որը կիրակի ապրիլի 27-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ Անթիլիասի մայր տաճարում ստացել էր եպիսկոպոսական ձեռնադրութիւն եւ օծում:

Published in Ատրպատական

Շուրջ մէկ տարի առաջ Թաւրիզում սկսւած յարատեւ փորձերը, անկարելին իրագործելու ջանքերն ու մշակութային կեանքը թեմում վերստին ծաղկեցնելու յոյսերը յաջողութեամբ պսակւեցին, երբ արւեստի տարբեր բնագաւառով՝ պարարւեստով եւս հարստացաւ թեմի ազգային կեանքը:

Կիրակի, մայիսի 4-ին, Ատրպատականի նորաօծ առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը ժամանեց Թաւրիզ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ Անթիլիասի մայրավանքում եպիսկոպոսական ձեռնադրութիւն եւ օծում ստանալուց յետոյ: Թաւրիզի օդանաւակայանում առաջնորդ Սրբազանը պաշտօնական դիմաւորութեան արժանացաւ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի կազմի կողմից: 

Published in Ատրպատական

«Ալիք» հաստատութեան Թաւրիզի մասնաճիւղի կազմակերպութեամբ կայացած սոյն մրցութեան նպատակն էր հայ նոր սերունդի զաւակների մէջ վառ պահել 20-րդ դարի առաջին Ցեղասպանութեան յիշատակը, որը գործադրւեց հայ ժողովրդի դէմ:
Մրցութեանը մասնակցող պարմաններն ու պարմանուհիներն ընտրւած յատուկ նիւթերով իրենց աշխատանքը սկսեցին՝ ուղղութիւն ստանալով «Ալիք» հաստատութեան անդամուհիներից Նայիրի Դիլանեանից:

Published in Ատրպատական

Շաբաթ, 26 եւ կիրակի, 27 ապրիլի 2014 թւականը Մեծի Տանն Կիլիկիոյ տարեգրութեանց եւ Ատրպատականի հայոց թեմի պատմութեան մէջ մնալու են նշանակալից թւականներ, երբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եպիսկոպոսական դասը զօրացաւ երեք նոր եպիսկոպոսներով՝ Տ. Մեղրիկ եպս. Բարիքեան (Կանադայի առաջնորդական փոխանորդ), Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեան (Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ) եւ Տ. Մակար եպս. Աշգարեան (Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ):

Published in Ատրպատական
Էջ 45, 45-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ