Հա

Համայնք

Կիրակի, մայիսի 31-ին հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Մարալանի Ս. Աստւածածին մատուռում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի միջոցով:
Յաւարտ ս. եւ անմահ պատարագի հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն կատարւեց 1918 Մայիսի 28-ին, Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ այլ ճակատամարտերում զոհւած քաջամարտիկների հոգւոց ի հանգիստ:

Published in Ատրպատական

Չորեքշաբթի, մայիսի 21-ի առաւօտեան Թաւրիզի բժիշկների եւ առեւտրականների խմբաւորումները ներկայացնող զոյգ պատւիրակութիւններ, ինչպէս նաեւ առաջնորդարանի Շահնազ պողոտայի վաճառականների միութեան ներկայացուցիչները շնորհաւորական այցով ժամանեցին ազգային առաջնորդարան, իրենց բարեմաղթանքները ներկայացնելու համար Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանին՝ եպիսկոպոսական օծում ստանալու առիթով:

Published in Ատրպատական

Հինգշաբթի, մայիսի 15-ի երեկոյեան, «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի Երէցների յանձնախմբի կազմակերպութեամբ, տեղի ունեցաւ հաւաքոյթ, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:
Ձեռնարկին իր հովանաւորութիւնն էր բերել Թեմական խորհուրդը, իսկ ներկաների շարքում էին համայնքի վաստակաշատ անձինք, ինչպէս նաեւ՝ մեծ թւով արարատականներ:

Published in Ատրպատական

Սոյն թւականի ուրբաթ, մայիսի 16-ը անակնկալ հանդիպման օր դարձաւ, երբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանն ու թաւրիզահայ Բագրատ Դիլանեանը յայտնւեցին նախկին հայկական Մուժամբար գիւղի կատարին թառած Ս. Աներեւոյթ մատուռի աւերակների մօտ: Առաջինը գնացել էր գիւղի Ս. Հռիփսիմէ եկեղեցում եւ վերոյիշեալ մատուռում աղօթք բարձրացնելու, իսկ երկրորդը՝ մի բերան աղօթք մրմնջալու Ս. Աներեւոյթի շւաքի ներքոյ հանգչող իր վաղամեռիկ աւագ եղբօր Ռշտունիկի հոգու համար:

Published in Ատրպատական

Կիրակի, մայիսի 11-ը Ատրպատականի ժողովրդի համար եղաւ հոգեւոր ապրումների վերաթարմացման սքանչելի առիթ, երբ թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը Անթիլիասի մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական օծում ստանալուց յետոյ, իր անդրանիկ ս. պատարագը մատուցեց Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս պատմական եկեղեցում:

Published in Ատրպատական

Իրանի պետական ու կրթական օրացոյցին հետեւելով, Ատրպատականի հայոց թեմի դպրոցներում եւս հանդիսաւոր շուքով նշւեց Ուսուցչաց տօնը, հովանաւորութեամբ թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ ազգային իշխանութեան:

Published in Ատրպատական

Ապրիլեան օրերում արդար ցնծութեան օրեր ապրեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանին վայելող միաբանական դասը: Միաբանութիւնը աճեց եւ ցնծաց երիտասարդ միաբանների եպիսկոպոս օծւելու համար: Աստւածաշնորհ այս ուրախութեան միացաւ եւ մասնակից եղաւ նաեւ հաւատացեալ ժողովուրդը՝ ի տես հաւատքի զօրացման եւ մեր ազգային աթոռի անսասան պահպանման:

Published in Հասարակական

Երկուշաբթի, մայիսի 5-ին, երեկոյեան ժամը 8-ից սկսած, ազգային առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ պաշտօնական ճաշկերոյթ-հանդիսութիւն՝ ի պատիւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, որը կիրակի ապրիլի 27-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ Անթիլիասի մայր տաճարում ստացել էր եպիսկոպոսական ձեռնադրութիւն եւ օծում:

Published in Ատրպատական

Շուրջ մէկ տարի առաջ Թաւրիզում սկսւած յարատեւ փորձերը, անկարելին իրագործելու ջանքերն ու մշակութային կեանքը թեմում վերստին ծաղկեցնելու յոյսերը յաջողութեամբ պսակւեցին, երբ արւեստի տարբեր բնագաւառով՝ պարարւեստով եւս հարստացաւ թեմի ազգային կեանքը:

Կիրակի, մայիսի 4-ին, Ատրպատականի նորաօծ առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը ժամանեց Թաւրիզ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ Անթիլիասի մայրավանքում եպիսկոպոսական ձեռնադրութիւն եւ օծում ստանալուց յետոյ: Թաւրիզի օդանաւակայանում առաջնորդ Սրբազանը պաշտօնական դիմաւորութեան արժանացաւ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի կազմի կողմից: 

Published in Ատրպատական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։