Հա

Համայնք

Սպահան նահանգի Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր ամփոփւած է 1622 թւականին, հաւատի ճամբին նահատակւած Գրիգոր Արփայեցիի աճիւնը, ուրբաթ՝ ապրիլի 28-ի առաւօտեան տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը։

Published in Նոր Ջուղա

Արարողութեան աւարտին ներկաներին իր սրտի խօսքը փոխանցեց Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբը, որը յիշելով ի գին իրենց թանկագին արեան քառօրեայ պատերազմից յաղթական դուրս եկած քաջարի հայ մարտիկներին, ընդգծեց, թէ նահատակների ազնիւ արիւնը ներծծած հայրենի հողից ծլարձակւելու են արդարութիւն, խաղաղութիւն եւ հանգստութիւն՝ հայ ժողովրդի ու հայրենիքի համար։

Published in Նոր Ջուղա

Ապրիլի 7-ին Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիները բազմամարդ էին, քանզի ժողովուրդը եկել էր իր յարգանքի տուրքը մատուցելու 2016-ի ապրիլի քառօրեայ պատերազմում նահատակւած հայ զինւորների հոգիներին:

Published in Թեհրան

Երէկ՝ յունւարի 29-ին, յաւարտ ս. պատարագին, Հայոց Բանակի բոլոր զոհերի հոգիների խաղաղութեան համար կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Published in Թեհրան

Շաբաթ՝ նոյ. 26-ի երեկ. ժամը 5-ին, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում, նախագահութեամբ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ ներկայութեամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ու դպրաց դասի՝ կազմակերպւել էր հոգեհանգստեան արարողութիւն՝ նւիրւած Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան հանգուցեալ անդամների յիշատակին՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան հիմնադրման 40-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ:

Published in Նոր Ջուղա
Կիրակի, 24 Յունւարի 2016 10:40

Մեռելոցի պատարագ՝ Նոր Բուրաստանում

Թւականիս յունւարի 7-ի առաւօտեան ժամը 9:00-ին Թեհրանի Նոր Բուրաստան Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ պատարագ եւ ապա հոգեհանգիստ՝ հայ ազգի համայն ննջեցեալների համար:
Պատարագը մատուցեց Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը: Եկեղեցական արարողութեան նախագահեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ՝ Տ. Գեղամ եպս. Խաչերեանի: Երգեցողութիւնը կատարեց Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խումբը:

Published in Համայնք

Նոյեմբերի 18-ի առաւօտեան, Սրբազան Հայրը Ս. Աստւածածին եկեղեցում նախագահեց կրօնական արարողութիւնը եւ յաւարտ ս. պատարագի, հանգուցեալ ուսուցիչների յիշատակին կատարւող հոգեհանգստեան արարողութեան:
Հոգեհանգստեան արարողութիւնից առաջ օրւայ առիթով արտայայտւեց Սրբազան Հայրը:

Published in Համայնք

Արդէն տարիների աւանդոյթի է վերածւել իւրաքանչիւր հոկտեմբեր ամսին եւ մշակոյթի ամսեակի աւարտին նախաձեռնութեամբ իրանահայ Ուսուցիչների միութեան հոգեհանգստեան արարողութիւն՝ ընդհանրապէս հանգուցեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների եւ մասնաւորապէս այդ տարւայ ընթացքում Թեհրանի հայկական համայնքում իրենց մահկանացուն կնքած հայ ուսուցիչ-ուսուցչուհիների յիշատակին:

Published in Համայնք

Լիբանանում նոյեմբերի 19-ին հողին է յանձնւել դաշնակցական նւիրեալ գործիչ, ՀՅԴ Բիւրոյի աշխատակազմի երկարամեայ ղեկավար Արա Դեմիրճեանը: Ինչպէս ասում են, անփոխարինելի մարդիկ չկան, բայց կան այնպիսիք, որոնց կորուստը շատ ծանր է եւ որոնք մահից յետոյ էլ շարունակում են ապրել իրենց գործով եւ թողած լաւ յիշողութիւններով:

Published in Հասարակական

Իրանահայ ուսուցիչների միութեան նախաձեռնութեամբ թւականիս ուրբաթ, նոյեմբերի 18-ին, Ս. Աստւածածին եկեղեցում ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ 2016 թւականին հանգուցեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։